Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 22.07.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

22.07.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

22.07.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 14.07.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 14.07.2015թ. ներկայացված «Չինգաչունգ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Տոմսի աշխատանքային նմուշի «Ես» և «Նա» խաղադաշտի անվանումների գրառման մասը չի համապատասխանում Կանոնակարգի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 10–րդ կետին:
2. Հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 14.07.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «գ» կետերով` «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 14.07.2015թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը` վերախմբագրված կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մերժել հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգին կից ներկայացված «Սենատոր Սպորտ» ՍՊԸ մասնակիցների ընդհանուր ժողովի 09.07.2015թ. թիվ 9 արձանագրության մեջ նշվում է, որ միաձայն որոշվել է ընդունել «Սենատոր Սպորտ» ՍՊԸ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (հստակ սահմանված չէ, թե ինչ փոփոխություն պետք է կատարել), իսկ «Սենատոր Սպորտ» ՍՊԸ տնօրենի 09.07.2015թ. թիվ 4 հրամանում նշվում է, որ 10.07.2015թ.-ից կատարել շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություն` նոր խմբագրությամբ, որը հակասում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետին, համաձայն որի` ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ լիազորությունն է ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (ընկերության ներքին փաստաթղթեր) ընդունումը (հաստատումը), այլ ոչ թե ընկերության տնօրենի:
- Կանոնակարգին կից ներկայացված «Սենատոր Սպորտ» ՍՊԸ տնօրենի 09.07.2015թ. թիվ 4 հրամանում նշվում է, որ ընկերության շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ 10.07.2015թ.-ից, իսկ Կանոնակարգի վրա նշագրված է 09.07.2015թ.:
- Կանոնակարգին կից ներկայացված AM 13 009561 խաղասեղանների ծագման սերտիֆիկատում առկա է համապատասխան գրառում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առանց համարի խաղասեղանների համարակալման մասին, որտեղ առկա չէ «Սենատոր Սպորտ» ՍՊԸ տնօրենի ստորագրությունը և կնիքը, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման» կարգի 8-րդ կետին` «Եթե ներկայացված շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր) և (կամ) խաղասեղան (խաղասեղաններ), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմնի կողմից լիցենզիան հայտատուին տրամադրվելուց հետո, ինչպես նաև N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալների փոփոխման դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի լիցենզավորման պայմանների և պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողի կողմից այդ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի վրա փակցվում է պիտակ, որտեղ նշվում է հերթական անհատական համարը, և այն ստորագրվում է այդ աշխատողի կողմից: Դրանից հետո տվյալ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին և (կամ) խաղասեղանին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են լիազոր մարմնի լիցենզավորման պայմանների և պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողը և կազմակերպության տնօրենը: Ստորագրություններով հաստատված հերթական անհատական համարը կնքվում է այդ կազմակերպության կնիքով (կնիքի առկայության դեպքում):»:
- Կանոնակարգին կից ներկայացված 01.07.2015թ. թիվ 01 և 08.07.2015թ. թիվ S/02 գույքի վարձակալության պայմանագրերի 8-րդ կետերում «Սենատոր Սպորտ» ՍՊԸ անվանումը նշված է տառասխալով («Սենատր Սպորտ» ՍՊԸ) և սխալ է նշված գտնվելու վայրը («ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Արգավանդ, Կենտրոնական 4-րդ փող., 20 տուն» փոխարեն նշված է «ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Փարաքար-Թաիրով»):
- Կանոնակարգին կից ներկայացված 01.07.2015թ. թիվ 01 գույքի վարձակալության պայմանագրի 1.2 կետում նշվում է, որ վարձակալվում է խաղային սարքավորումներ համաձայն Ցանկ 1-ի, սակայն Ցանկ 1-ում նշագրված է խաղասեղաններ:
- Կանոնակարգին կից ներկայացված Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև4-ում և 01.07.2015թ. թիվ 01 գույքի վարձակալության պայմանագրում AM 13 010397 խաղային սարքավորումների մոդելները նշված է թերի:
- Կանոնակարգում սխալ է նշված «Սենատոր Սպորտ» ՍՊԸ գտնվելու վայրը («ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Արգավանդ, Կենտրոնական 4-րդ փող., 20 տուն» փոխարեն նշված է «ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Փարաքար-Թաիրով»):

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Վեբ կայք` http://www.minfin.am

Էլ. փոստ`