Մրցույթ «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
30.07.2015
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա)գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ)աշխատանքային գրքույկի պատճենը,
գ)անձնագրի պատճենը,
դ)հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,
զ)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում/:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2015 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 28-ը ներառյալ, ժամը 1000-1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 58-34-83:Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 1400-ին, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում:
Հասցե` ք.Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3
Հեռ..` +374 10 527343
Վեբ կայք` http://www.edu.am
Էլ. փոստ`