Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 14.08.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

14.08.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

14.08.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 31.07.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետով` «Մանռու» ՍՊԸ կողմից 31.07.2015թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մերժել հետևյալ հիմքով`
- Կանոնակարգի «Պոկեր» ավտոմատ խաղի նկարագրում նշվում է, որ «Խաղային այս համակարգը հնարավորություն է տալիս խաղացողին իր շահած գումարով կամ որոշ խաղային ավտոմատներում շահած գումարի 50 տոկոսի չափով մասնակցել ավելի բարձր ռիսկի խաղի, իսկ մնացած 50 տոկոսը մուտքագրել Ապառիկ բանկ (կենտ թվի դեպքում` մեկ միավորի առավելությամբ):», սակայն Կանոնակարգում սահմանված չէ կենտ թվի դեպքում` մեկ միավորի առավելությամբ բարձր ռիսկի խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները («Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետեր):
2. Հիմք ընդունելով «Տեմպ Սէթ» ՍՊԸ կողմից 04.08.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով` «Տեմպ Սէթ» ՍՊԸ կողմից 04.08.2015թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքերով.
- Ներկայացված Կանոնակարգի փոփոխության երկրորդ օրինակը պատճեն է, սակայն համաձայն «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի` «Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:»:
- Կանոնակարգի փոփոխությունը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը, համաձայն որի` «Իրավական այլ ակտի մասերին հղում կատարելիս նշվում են իրավական ակտի կրճատ անվանումը, կետի համարը:», սակայն Կանոնակարգի փոփոխության մեջ հղում է տրված «Տեմպ Սէթ» ՍՊԸ խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի էջին և տողին` թերի նշելով իրավական ակտի անվանումը (նշված չեն խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի «Տեմպ Սէթ» ՍՊԸ մասնակիցների կողմից հաստատման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման ամսաթվերը):
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ» ձև 4-ում նշված են միայն ավելացվող (թվով 49 հատ) խաղային սարքավորումների տվյալները, սակայն համաձայն ՀՀ կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման» կարգի 7-րդ կետի` «Եթե շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի կողմից շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են ձև 4-ում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն ձև4-ի:»:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ» ձև 4-ում ամսաթիվը նշված է թերի` օրը նշված չէ:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ» ձև 4-ում և ք. Ենոք Եգանյանի և «Տեմպ Սէթ» ՍՊԸ միջև 30.07.2015թ. կնքված գույքի վարձակալության պայմանագրի հավելվածում նշված է AM 15 004607 ապրանքի ծագման հավաստագրի 345921 սերիական համարով խաղային սարքավորում, սակայն համաձայն կից ներկայացված AM 15 004607 ապրանքի ծագման հավաստագրի նշված խաղային սարքավորման սերիական համարն է` 345291:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ» ձև 4-ում և ք. Արտակ Ղարոյանի և «Տեմպ Սէթ» ՍՊԸ միջև 30.07.2015թ. կնքված գույքի վարձակալության պայմանագրին կից ներկայացված հավելվածում նշված է AM 8 05566-1 ապրանքի ծագման հավաստագրի 09510917 սերիական համարով խաղային սարքավորում, սակայն բացակայում է որևէ փաստաթուղթ, որը կհավաստեր ք. Արտակ Ղարոյանի կողմից տվյալ խաղային սարքավորման տիրապետման կամ օգտագործման իրավունքը:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ» ձև 4-ում և ք. Յուրի Առուստամովի և «Տեմպ Սէթ» ՍՊԸ միջև 30.07.2015թ. կնքված գույքի վարձակալության պայմանագրի հավելվածում AM 12 10716 ապրանքի ծագման հավաստագրի թվով տաս հատ առանց սերիական համարների խաղային սարքավորումների մոդելները «Video VD WDB»-ի փոխարեն նշված են «Wideo VD WDB»:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ» ձև 4-ում, AM 7 02745 և AM 12 10716 խաղային սարքավորումների ծագման հավաստագրերում չկա համապատասխան գրառում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից խաղային սարքավորումների համարակալման վերաբերյալ, սակայն համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա տվյալների` նշված խաղային սարքավորումները համարակալված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`