Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 18.08.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

18.08.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

18.08.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 06.08.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 06.08.2015թ. ներկայացված «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ` Կանոնակարգի լրացումներ) վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներում հղում է տրված ՀՀ ֆինանսների նախարարության հետ 26.04.2015թ. համաձայնեցված «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգին, սակայն «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցվել է 26.04.2013թ.:
- Կանոնակարգի լրացումներում առաջարկվող լրացումները համարակալել և նշել առանձին, այլ ոչ թե թվարկել ամբողջ լրացումները մեկ պարբերության մեջ:
- Կանոնակարգի լրացումներում «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «ա» ենթակետում «իրական անձնական տվյալներ», « իրական շահառու» արտահայտություններից հանել «իրական» բառը:
- Կանոնակարգի լրացումներում «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «ա» ենթակետում հաշվից գումար ելքագրելու համար ինտերնետային էջում անձնագրային տվյալների լրացման փոխարեն սահմանել ինտերնետային էջում լրացնելու այլ տեղեկություն:
- Կանոնակարգի լրացումներում «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «ա» ենթակետում նախատեսել, որ ինտերնետային էջը պետք է պարունակի նաև հաշիվներից գումարների դուրս գրման մասին տեղեկատվություն:
- Կանոնակարգի լրացումների «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «ա» ենթակետում նշված «այլ նման տեղեկատվություն» արտահայտության փոխարեն հստակ նախատեսել պահանջվող տեղեկությունները:
- Կանոնակարգի լրացումների «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «բ» ենթակետում նշված գումարների (շահումների) կանխիկ վճարման վայրն ու կարգը չի համապատասխանում «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ 26.04.2013թ.) «Շահումների վճարման կարգը, վայրը և ժամկետները» 16-րդ կետի շահումների վճարման վայրին ու կարգին, ինչպես նաև Կանոնակարգի լրացումների 2.1 կետի «բ» ենթակետում անհրաժեշտ է սահմանել, թե իրադարձության արդյունքի հրապարակումից հետո, կատարված խաղադրույքների գծով շահումները ինչ ժամկետում են ավելացվում մասնակցի խաղային հաշվին:
- Կանոնակարգի լրացումների «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «բ» ենթակետում սահմանված չէ անկանխիկ եղանակով շահումները ստանալու դեպքում ինչ կարգով և երբ է պարտավոր մասնակիցը ներկայացնել համապատասխան հաշվեհամար կամ որևէ այլ վավերապայման:
- Կանոնակարգի լրացումների «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «գ» ենթակետում «մասնակցի չհրապարակումը» արտահայտությունը փոխարինել «մասնակցի անձնական տվյալների չհրապարակումը» արտահայտությամբ:
- Կանոնակարգի լրացումների «Ինտերնետ տոտալիզատորում խաղադրույքների ընդունման ընդհանուր պայմաններ» 2.1 կետի «դ» ենթակետի 1-ին պարբերության մեջ անհրաժեշտ է սահմանել, որ ընկերության բուքմեյքերական գրասենյակում խաղային հաշիվ կանխիկ մուտքագրված գումարի դիմաց կազմակերպիչը մասնակցին տրամադրում է որևէ հիմնավորող փաստաթուղթ:
2. Հիմք ընդունելով «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 06.08.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` համաձայնություն տալ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 06.08.2015թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) վերապահումով ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
-Կանոնակարգի փոփոխության վրա նշված չէ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատման ամսաթիվը:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված 07.04.2014թ. անշարժ գույքի վարձակալության պայմանագրի կողմ է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, սակայն ստորագրված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի լիազորված անձի կողմից:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`