Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար «ՀՀ ՖՆ ՇՀԱՇՁԲ 15/3-11/15» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի մասին

26.08.2015

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ Ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարության 2013թ. թիվ 1370-Ն որոշում

ՀՀ Ֆինանսների նախարարության համար (այսուհետև` Պատվիրատու)` տպագրության աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպել է ՀՀ ՖՆ ՇՀԱՇՁԲ 15/3-11/15 ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգը (այսուհետև` ընթացակարգ) և տրամադրում է սույն հրավերը ։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետև` Կարգ), ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով էլեկտրոնային գնում կատարելու ընթացակարգին կարող են մասնակցել <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած այն մասնակիցները, որոնք սահմանված կարգով գրանցվել են www.armeps.am կայքի միջոցով էլեկտրոնային ձևով գնումների իրականացումն ապահովող համակարգում և <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ են ներկայացրել դիմում իրենց տվյալ էլեկտրոնային շրջանակային համաձայնագրին կցելու մասին:
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին սույն հրավերի հրապարակման օրվանից մինչև 04.09.2015թ. ժամը 09:00-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հրավերը հրապարակվելու օրվան հաջորդող «7»-րդ աշխատանքային օրվա ժամը 09:00-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։

Հասցե` ք. Երևան, Մ.Ադամյան 1

Հեռ..` +374 94 50-73-05

Էլ. փոստ`