Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/02-4247/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.09.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Տիգրան Ազատյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/02-4247/15 կատարողական վարույթ՝ «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ պետ. բյուջեի 9.353.274 ՀՀ դրամի նկատմամբ, սկսած 2014թվականի մարտի 17-ից մինչև վճռի կայացման օրը հաշվեգրվող ՀՀ քաղ. Օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների 2 տոկոսի չափով պետական տուրք բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ.