Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Առյա Թեքս» ՍՊ ընկերության տնօռեն Ջերվան Դարուն Ջելիացիին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում

21.10.2015

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատուն
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283 հոդված

<Առյա Թեքս> ՍՊ ընկերությունը թիվ 2014/33/31383 փ/ա-ով, Հայաստանի Հանրապետություն է ներմուծել բեռ ,որը ձևակերպել է 20.06.2014թ.-ին թիվ C 408 ԲՄՀ-ով <<ժամանակավոր ներմուծում վերամշակման համար>> մաքսային ռեժիմով՝ 365 օր ժամկետով: 21.08.2014թ.-ին թիվ C 11890 և թիվ C 12971 ԲՄՀ-ով արտահանել է 4.086 քմ պատրաստի արտադրանք: Մնացել է 2.911 քմ մնացորդ, որը <<Առյա Թեքս>> ՍՊ ընկերությունը սահմանված ժամկետում չի վերաարտահանել: Այդ կապակցությամբ ՀՀ ՖՆ ՇՏՄ ԳՀ և Հ բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Աշոտ Խաչատրյանի կողմից 24.06.2015թ.-ին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 209-րդ հոդվածի պահանջների:
Այդ կապակցությամբ ՀՀ ՖՆ ՇՏՄ պետի կողմից 10.08.2015թ. կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 06/08-ՇՏՄ որոշումը և <<Առյա Թեքս>> ՍՊ ընկերության տնօրեն Ջերվան Դարուն Ջելիացին ճանաչվել է զանցառու ՀՀ ՄՕ 199-րդ հոդվածի 1-ին մասով և տուգանվել 729.667 ՀՀ դրամի չափով:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խորենացի 21

Հեռ..` +374 60 549001

Վեբ կայք` www.customs.am

Էլ. փոստ`