Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

25.11.2015

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ կառավարության 20132թ. թիվ 1370-Ն որոշում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետև` Պատվիրատու)` կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող արհեստական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպել է ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/2-ՏԾԻԳ-16/1 ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգը (այսուհետև` ընթացակարգ) և տրամադրում է սույն հրավերը։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետև` Կարգ), ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման» կարգի, ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով էլեկտրոնային գնում կատարելու ընթացակարգին կարող են մասնակցել <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած այն մասնակիցները, որոնք սահմանված կարգով գրանցվել են www.armeps.am կայքի միջոցով էլեկտրոնային ձևով գնումների իրականացումն ապահովող համակարգում և <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ են ներկայացրել դիմում իրենց տվյալ էլեկտրոնային շրջանակային համաձայնագրին կցելու մասին:
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին սույն հրավերի հրապարակման օրվանից մինչև 2015թ. դեկտեմբերի 4-ը ժամը 15:00-ն։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հրավերը հրապարակվելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվա ժամը 15:00-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեն է` mgasparyan@transportpiu.am,
Հեռախոսահամարն է` (+374) 10 58 05 23:

Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 28

Հեռ..` +374 10 580523

Էլ. փոստ`