Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 25.11.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

26.11.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

25.11.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 14.11.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` համաձայնություն տալ «Մանռու» ՍՊԸ կողմից 14.11.2015թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգին կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ N 4-րդ ձևի 85-րդ և 86-րդ տողերում նշված AM 8 00575-2 ծագման սերտիֆիկատի թվով երկու մեքենայացված խաղերի տվյալները թերի են լրացված:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 17.11.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 24.11.2015թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 24.11.2015թ. ներկայացված «Միջազգային Բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության մեջ «փոփոխություն» բառը փոխարինել «լրացումներ» բառով:
- Կանոնակարգի փոփոխության 3-րդ կետով ավելացվող դրույթում հստակ սահմանված չէ մասնակցի կողմից ինքնուրույն` առանց բուքմեյքերին պատվիրելու, խաղադրույք կատարելու կարգը:
- Կանոնակարգի փոփոխության 6-րդ կետով սահմանված «Տոտո Բինգո» խաղային իրադարձության համար նախատեսված խաղադրույքների ելքերում պարզ չէ, թե «n»-ը ինչ է նշանակում:
- Կանոնակարգի փոփոխության մեջ պետք է սահմանել, որ «Տոտո Բինգո» խաղի հեռարձակման աղբյուրի վերաբերյալ տեղեկատվություն կտեղադրվի նաև «Ինտեր Լոտո» ՍՊԸ պաշտոնական ինտերնետային կայքում:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`