Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/01-6543/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
24.12.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Է. Նազարյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/01-6543/15 կատարողական վարույթ` Թորոս Սեմիզյանից և Մարատ Թորոսյանից հօգուտ «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲ ընկերության համապարտությամբ բռնագանձել ընդհանուր առմամբ 34.785 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկի մնացորդ` 3.087 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոս` 4.210 ԱՄՆ դոլար և ժամկետանց գումարի տույժ` 280 ԱՄՆ դոլար` բռնագանձումը տարածելով պատասխանողներ Թորոս Սեմիզյանին և Լուսինե Ադյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկայի` ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Արցախի 10ա շենքի թիվ 6 բնակարանի վրա՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ