Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

15.01.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» հմ. 224-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած  կարգով ստացած  հավաստագիր:
Հրազդանի պետական բժշկական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա)գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ)աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ)անձնագրի  պատճենը,
դ)հավաստագրի  պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,
զ)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում/:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել ընդունել  2016 թվականի  հունվարի 20-ից փետրվարի 18-ը ներառյալ, ժամը 1000-1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:Մրցույթը տեղի կունենա  2016 թվականի փետրվարի  25-ին, ժամը՝ 1200-ին, Հրազդանի պետական բժշկական քոլեջում /ք. Հրազդան, Սպանդարյան 72/:
 

Հասցե` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 10 527343

Վեբ կայք` www.edu.am

Էլ. փոստ`