Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 09.03.2016թ. կայացած նիստի

09.03.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս
8. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող
հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 09.03.2016թ. կայացած նիստի

Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետը և նույն հոդվածի 3-րդ մասը` Հանձնաժողովը եզրակացրեց.
<<ՖԻՆՏԵԽ ԱՈՒԴԻՏ>> ՓԲԸ-ին (ՀՎՀՀ` 00101437) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 22.01.2010թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 072 լիցենզիայի գործողությունը 03.02.2016թ.-ից համարել կասեցված` մինչև <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> և <<բ>> կետերով սահմանված պահանջների խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելը:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 3

Հեռ..` +374 11 800367

Էլ. փոստ`