Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ տրանսպորտի եվ կապի նախարարության կարիքների համար` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով «ԳԱԿ-ՇՀԾՁԲ-15/3-ՏԿՆ-16/1» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի մասին

27.05.2016

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ կառավարության 2013թ. N 1370-Ն որոշում

Հաստատված է
«ԳԱԿ-ՇՀԾՁԲ-15/3-ՏԿՆ-16/1» ծածկագրով
շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հանձնաժողովի
2016թ մայիսի 25-ի թիվ 2-րդ որոշմամբ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Վ Ե Ր
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ

Հարգելի մասնակից
- նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
Միաժամանակ
- հայտերը ներբեռնելիս և ներկայացնելիս պետք է առաջնորդվել Համակարգում (www.armeps.am կայքում (կայքի վերևի ձախ անկյունում)) տեղադրված ժամացույցով,
- հայտ կազմելիս անհրաժեշտ է ուշադրությամբ ծանոթանալ www.armeps.am կայքի «Նորություններ» և «Հաճախ տրվող հարցեր» բաժիններում պարբերաբար տեղադրվող և թարմացվող նյութերին,
- եթե ընթացակարգը չափաբաժիններով է, ապա առաջին քայլով պետք է Համակարգի (www.armeps.am) կայքի «Հայտ» դաշտում նախապես նշել այն չափաբաժինը կամ չափաբաժինները, որոնց համար մասնակիցը հայտ է ներկայացնում, որից հետո նոր միայն լրացնել մնացած դաշտերը, այլապես հայտի փաստաթղթերը չեն բացվի գնահատման ժամանակ, վերոգրյալ մասը մանրամասն ներկայացված է www.armeps.am կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում,
- էլեկտրոնային գնումների Armeps համակարգի հետ հարցեր և խնդիրներ առաջանալիս դիմել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ նաև` կենտրոն)` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով (հեռախոս`` (0037410) 28-93-20):

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նալբանդյան 28

Հեռ..` (+37410) 59 00 20

Էլ. փոստ`