Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 06.07.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

07.07.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

06.07.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 23.06.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 23.06.2016թ. ներկայացված «Բանանները գնում են Բահամյան կղզիներ», «Հաջողակ որսորդ», «Ավտոմեքենա», «Դելֆինների մարգարիտը», «Կոլոմբոս», «Մրգեր», «Լուսին 2013», «Հաղթանակ», «Գրքեր», «Տուր ձեռքդ», «Դրամատուփ», «Սառցե ոսկի», «Մրգամոլուցք», «Ոսկի», «Ուրախ բաղնիք», «Պրոֆեսոր», «Ջրաշխարհ», «Հյուսիսային մարդ», «Օրիորդի հմայքը», «Հետապնդում», «Լողափ» և «Ծովափնյա կոկտեյլ» վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի փոփոխություններին (այսուհետ` Կանոնակարգերի փոփոխություններ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- «Հյուսիսային մարդ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխության մեջ «Հյուսիսային մարդ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի «Գուդվին-Բետ» ՍՊԸ մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման ամսաթվերի վերաբերյալ հղումները սխալ են:
- Կանոնակարգերի փոփոխություններում և տոմսի աշխատանքային նմուշների փոփոխություններում անհրաժեշտ է հստակեցնել վիճակախաղային տերմինալների տեղակայման վայրերը:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`