Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

27.07.2016

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության և գիտության նախարարություն
<<ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին>> հմ. 224-Ն որոշու

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած  կարգով ստացած  հավաստագիր:
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի  պատճենը,
դ) հավաստագրի  պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,
զ) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում/:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  2016 թվականի օգոստոսի 4-ից սեպտեմբերի 2-ը ներառյալ, ժամը 10:00-13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն, 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա  2016 թվականի սպտեմբերի 9-ին, ժամը՝ 12:00-ին, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում:
 

Հասցե` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 10 527343

Վեբ կայք` www.edu.am

Էլ. փոստ`