Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայ կանադական ցանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռաֆֆի Բաբակյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշում

05.08.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ արդարադատության նախարարություն
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանի 27.05.2016թ.-ի վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ «Հայ կանադական ցանց» բարեգործական հիմնադրամի (գրանցման համարը՝ 222.160.00545) տնօրեն Ռաֆֆի Բաբակյանի նկատմամբ նշանակվել է  վարչական տույժ՝ «Նախազգուշացում»՝  «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հիմնադրամի 2015թ.-ի գործունեության մասին հաշվետվությունը չհրապարակելով համար: Նույն որոշմամբ «Հայ կանադական ցանց» հիմնադրամի տնօրեն Ռաֆֆի Բաբակյանը նախազգուշացվել է նաև, որ երեսուն օրվա ընթացքում հիմնադրամի 2015թ. գործունեության մասին տարեկան հաշվետվությունը պետք է հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և արդյունքի մասին տեղեկացնել Տեսչությանը:
 

Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 594153