Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի՝ վարչական տույժ «Նախազգուշացում» կիրառելու մասին որոշման պահանջը «Փառք և գեղեցկություն» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ամալյա Բաբլոյանի կողմից չկատարելու կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու մասին որոշում
14.09.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի 03.06.2016թ.-ի որոշմամբ «Փառք և գեղեցկություն» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ամալյա Բաբլոյանը ենթարկվել է վարչական տույժի՝ «Նախազգուշացման» «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար, ինչպես նաև վերջինս նշված որոշմամբ նախազգուշացվել է, որ որոշումը ստանալու օրվանից երեսուն օրվաը ժամկետում պարտավոր էր հրապարակել հիմնադրամի հաշվետվությունը, սակայն նշված որոշման պահանջը սահմանված ժամկետում չկատարելու կապակցությամբ Տեսչության պետի 13.09.2016թ.-ի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել են լսումներ:
Հասցե` Երևան, Վ. Սարգսյան 3/8
Հեռ..` +374 10 59-41-41
Էլ. փոստ`