Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի՝ վարչական տույժ «Նախազգուշացում» կիրառելու մասին որոշման պահանջը «Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի զարգացման» հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Քոչինյանի կողմից չկատարելու կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու մասին որոշում

14.09.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի 20.05.2016թ.-ի որոշմամբ «Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի զարգացման» հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Քոչինյանը ենթարկվել է վարչական տույժի՝ «Նախազգուշացման» «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար, ինչպես նաև վերջինս նշված որոշմամբ նախազգուշացվել է, որ որոշումը ստանալու օրվանից երեսուն օրվաը ժամկետում պարտավոր էր հրապարակել հիմնադրամի հաշվետվությունը, սակայն նշված որոշման պահանջը սահմանված ժամկետում չկատարելու կապակցությամբ Տեսչության պետի 13.09.2016թ.-ի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել են լսումներ:

Հասցե` Երևան, Վ. Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59-41-41

Էլ. փոստ`