Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

15.09.2016

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1494-Ն որոշում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
2. «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
3. «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
4. «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
Մրցույթը կանցկացվի Նախարարության շենքում (ք. Երևան, Աբովյան 9) 2016 թվականի հոկտեմբերի 19-ին ժամը 1000-ին:
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝
• համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն,
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն /ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011.52-85-95/ հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (լրացվում է տեղում),
2) մեկ լուսանկար 3X4 չափի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից,
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
7) տեղեկանք մշտական բնակության վայրից,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
10) տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,
11) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
12) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը (բնօրինակների հետ մասին) հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի հոկտեմբերի 14-ը:

Հասցե` ք. Երևան, Աբովյան 9

Հեռ..` +374 11528595

Էլ. փոստ`