Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06-3806/15 կատարողական վարույթով պարտապան Մհեր Անանյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում

22.09.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդված և ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 78 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

23 Օգոստոս 2016 թ. ք.Վանաձոր

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող` արդարադատության ավագ լեյտենանտ Դ.Մատինյանս, ուսումնասիրելով 03.04.2015թ.-ին հարուցված թիվ 06-3806/15 կատարողական վարույթի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.03.2015թ.-ին տրված թիվ ԼԴ/1310/02/14 կատարողական թերթի համաձայն` պետք է Մհեր Արամայիսի Անանյանից հօգուտ “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ի բռնագանձել 208.980,4 ՀՀ դրամ, որից 199.000 ՀՀ դրամը կազմում է վարկի մնացորդը, որից ժամկետանց` 199.000 ՀՀ դրամ, 9.813,8 ՀՀ դրամը` հաշվարկված տոկոսագումարը, որից ժամկետանց` 9.813,8 ՀՀ դրամ, իսկ 166,6 ՀՀ դրամը` ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժի գումարը, ինչպես նաև 4.180 ՀՀ դրամ և 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները: 04.06.2014թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տարեկան 24 տոկոս, իսկ ժամկետանց տոկոսների նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկել տույժ` ժամկետանց տոկոսի 0.1 տոկոսի չափով: Բռնագանձումը տարածել “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ում գրավադրված Մհեր Արամայիսի Անանյանին պատկանող` 20.03.2013թ.-ի թիվ 391 գրավի ստուգման և ընդունման-հանձնման ակտում նշված ոսկյա իրերի վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28,43 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1 և 35.4 հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Պարտապան Մհեր Արամայիսի Անանյանին պատկանող, գրավի առարկա հանդիսացող ներքոնշյալ ոսկյա զարդերը`
հ/հ լոտի անվանումը նկարագիրը գնահատման գինը մեկնարկային գինը գույքի քանակը
1. Ոսկյա շղթա ` 583 հարգի, 14.0 գրամ 142.800 ՀՀ դրամ 107.100 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր
2. Ոսկյա խաչ` 583 հարգի, 3.0 գրամ 30.600 ՀՀ դրամ 22.950 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր





ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի, աճուրդի էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ ՀՀ ԱՆ Դատական Ակտերի Հարկադիր Կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի՝ harkadir.achurd.am կամ www.ajurd.am միջոցով։

Հարկադիր Էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվում՝ « 10 » Հոկտեմբեր 2016թ.

Որոշման պատճեն ուղարկել կողմերին։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան կամ վերադասության կարգով որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները։

Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար uահմանված մեկնարկային գնի տաuը տոկոuի չափով: Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը uահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չuտորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4–րդ և 5–րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո, լոտը / գույքը / չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Պահանջատերը պահանջի դիմաց լոտը իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ԴԱՀԿ ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը։


Հարկադիր կատարող՝
արդարադատության ավագ լեյտենանտ Դ. Մատինյան

Հասցե` ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 60 570 535

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`