Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06-01405317/15 կատարողական վարույթով պարտապան Մանուշ Քոչարյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում

22.09.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդված և ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 78 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

23 Օգոստոս 2016 թ. ք.Վանաձոր

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող` արդարադատության ավագ լեյտենանտ Դ.Մատինյանս, ուսումնասիրելով 25.09.2015թ.-ին հարուցված թիվ 06-01405317/15 կատարողական վարույթի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.05.2015թ.-ին տրված թիվ ԼԴ/2187/02/14 կատարողական թերթի համաձայն` պետք է Մանուշ Մարտիկի Քոչարյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի բռնագանձել 253.606,1 ՀՀ դրամ,որից վարկի գումար` 211.000 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 23.344,20 ՀՀ դրամ / որից ժամկետանց տոկոս` 22.773,50 ՀՀ դրամ /, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 2.379,40 ՀՀ դրամ, ժամկետանց գումար դիմաց հաշվարկված տույժ` 7.478,80 ՀՀ դրամ, վարկերի սպասարկման հաշիվներ` 4.431 ՀՀ դրամ և և 4.972,70 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումար: Ժամկետանց վարկի մնացորդի` 211.000 ՀՀ դրամի նկատմամբ 11.07.2014թ.-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0.1 տոկոսով: Հաշվարկված տոկոսների նկատմամբ կիրառվում է օրական 0.1 տոկոս տույժ: Գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկայի վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Պահանջատերը տեղեկացրել է, որ պարտապանի պարտքի գումարը 31.08.2015թ.-ի դրությամբ կազմում է 354.223 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28,43 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1 և 35.4 հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Պարտապան Մանուշ Մարտիկի Քոչարյանին պատկանող, գրավի առարկա հանդիսացող ներքոնշյալ ոսկյա զարդերը`
հ/հ լոտի անվանումը նկարագիրը գնահատման գինը մեկնարկային գինը գույքի քանակը
1. Ոսկյա մատանի` 583 հարգի, 1.5 գրամ 15.300 ՀՀ դրամ 11.475 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր
2. Ոսկյա մատանի` 583 հարգի, 2.0 գրամ 20.400 ՀՀ դրամ 15.300 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր
3. Ոսկյա մատանի` 583 հարգի, 3.2 գրամ 32.640 ՀՀ դրամ 24.480 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր
4. Ոսկյա մատանի` 583 հարգի, 4.8 գրամ 48.960 ՀՀ դրամ 36.720 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր
5. Ոսկյա մատանի` 583 հարգի, 2.2 գրամ 22.440 ՀՀ դրամ 16.830 գույքի մեկ միավոր
6. Ոսկյա մատանի` 583 հարգի, 1.3 գրամ 13.260 ՀՀ դրամ 9.945 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր
7. Ոսկյա մատանի` 583 հարգի, 2.0 գրամ 20.400 ՀՀ դրամ 15.300 ՀՀ դրամ գույքի մեկ միավոր


ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի, աճուրդի էլեկտրոնայի համակարգի կիրառմամբ՝ ՀՀ ԱՆ Դատական Ակտերի Հարկադիր Կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի՝ harkadir.achurd.am կամ www.ajurd.am միջոցով։

Հարկադիր Էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվում՝ « 10 » Հոկտեմբեր 2016թ.

Որոշման պատճեն ուղարկել կողմերին։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան կամ վերադասության կարգով որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները։

Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար uահմանված մեկնարկային գնի տաuը տոկոuի չափով: Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը uահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չuտորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4–րդ և 5–րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո, լոտը / գույքը / չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Պահանջատերը պահանջի դիմաց լոտը իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ԴԱՀԿ ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը։


Հարկադիր կատարող՝
արդարադատության ավագ լեյտենանտ Դ. Մատինյան

Հասցե` ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 60 570 535

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`