Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06-01849973/16 կատարողական վարույթով պարտապան Անդրանիկ Դավթյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում

24.09.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդված և ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 78 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

«11» 08.2016թ. ք. Վանաձոր
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող՝ Հովիկ Պետրոսյանս ուսումնասիրելով 26.04.2016թ. հարուցված թիվ 06-01849973/16 կատարողական վարույթի նյութերը

ՊԱՐԶԵՑԻ
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.02.2015թ. տրված թիվ ԼԴ/2549/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է Անդրանիկ Ժորայի Դավթյանից հօգուտ <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ի բռնագանձել 2.016.549,70 դրամ, որից 1.880.856,90 դրամը կազմում է վարկի գումարը, որից ժամկետանց՝ 70.235,30 դրամ, 112.398,80 դրամը՝ հաշվարկված տոկոսագումարը, որից ժամկետանց 88.021,10 դրամ, 13.800,50 դրամը՝ ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժը, իսկ 9.493,50 դրամը՝ վարկերի սպասարկման հաշիվների գումարը, ինչպես նաև 44.331 դրամ՝ պետական տուրքի գումարը:
27.07.2015թ-ից ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տույժ օրեկան 0.1 տոկոսի չափով՝ մինչև ժամկետանց վարկի փաստացի մարումը, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկել տույժ 0.3 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար, մինչև պարտքի փաստացի մարումը:
Բռնագանձումը տարածել Անդրանիկ Ժորայի Դավթյանին պատկանող, թիվ 11092014-06-0034 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշված <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ում գրավադրված ՝ Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-3, 61 շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանի վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 43 և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1 և 35.4 հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ
Պարտապան Անդրանիկ Ժորայի Դավթյանին պատկանող ներքոհիշյալ գույքը՝
հ/հ լոտի անվանումը, նկարագիրը գույքի քանակը միավորի գնահատման գինը միավորի մեկնարկային գինը
1 ք. Վանաձոր, Տարոն-2, ՔՇՀ-3, թիվ 61 շենքի թիվ 9 բնակարան, ընդհանուր մակարեսը 64-32 ք/մ, հանդիսանում է գրավի առարկա 1 հատ 5.100.000 դրամ 3.825.000 դրամ

ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի, աճուրդի էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ԱԾ աճուրդի էլեկտրոնային կայքի՝ harkadir.achurd.am միջոցով։
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվում 30.09.2016թ.
Որոշման պատճեն ուղարկել կողմերին։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան կամ վերադասության կարգով որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները։


Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար uահմանված մեկնարկային գնի տաuը տոկոuի չափով: Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը uահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չuտորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
Հրապարակային սակարկությունների մասին » ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4–րդ և 5–րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո, լոտը / գույքը / չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Պահանջատերը պահանջի դիմաց լոտը իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ԴԱՀԿ ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը:



Հարկադիր կատարող
արդարադատության ավագ լեյտենանտ Հ. Պետրոսյան

Հասցե` ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 60 570 535

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`