Գույքի անբավարարության հիմքով թիվ 01053007 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արթուր Մկրտչյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01053007 կատարողական վարույթ` Կարապետ Կոստանյան ԱՁ-ից հօգուտ «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 2.603.805 դրամ՝ որպես պարտավորության գումար, բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։