Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/10-208/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
28.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Դավիթ Մելքոնյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/10-208/14 կատարողական վարույթ` Հայկ Պետիկի Հայրապետյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության 2․124․800 ՀՀ դրամ, ինչպես նաև 160․240 ՀՀ դրամ, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու մասին: