Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի 02.11.2016թ. կայացած նիստի եզրակացության մասին

02.11.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 02.11.2016թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
Հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> կետը, <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով, որ <<ԱՐՄԵՆԻԱ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՓԲԸ-ն խախտել է Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, սակայն արդեն իսկ վերացրել է այդ խախտման պատճառները, իսկ Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի առաջին մասի, մասնավորապես, 2-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը` Հանձնաժողովը եզրակացրեց.
• <<ԱՐՄԵՆԻԱ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՓԲԸ-ի կողմից Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտումն արձանագրել` որպես ՓԲԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 04.12.2014թ. տրված <<Ինկասացիոն ծառայությունների մատուցման>> ԻԾՄ N 001 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում,
• <<ԱՐՄԵՆԻԱ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՓԲԸ-ի կողմից Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջի խախտման հիմքով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 09.10.2016թ. հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման։

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 367

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`