Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 30.11.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

01.12.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

30.11.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 18.11.2016թ. ներկայացված թիվ 187 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 18.11.2016թ. ներկայացված «Սուպերշաբթի» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգի 1-ին կետում հստակ սահմանված չէ գործունեության իրականացման վայրը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջ):
- Կանոնակարգի 11-րդ, 14.1-րդ կետերում և տոմսի աշխատանքային նմուշի 4-րդ կետում հստակ սահմանված չեն շահումները վճարելու վայրերը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջ):
- Կանոնակարգի 4.1-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում հստակ սահմանված չէ, թե մասնակիցը «Սուպերշաբթի» խաղադաշտով շահած 100 000 ՀՀ դրամը ստանալու է 52 շաբաթում, թե ամեն շաբաթ ստանալու է 100 000 ՀՀ դրամ, ինչպես նաև հստակ սահմանված չէ, թե ինչ է տեղի ունենում, երբ մասնակիցը «Շաբաթվա օրեր» խաղադաշտի բոլոր խաղավանդակներով շահում է ունենում, իսկ «Սուպերշաբթի» խաղադաշտով շահում չի ունենում:
- Կանոնակարգի 4.1-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում նշված է, որ մասնակցի ցանկությամբ շաբաթական շահումները կարող են տրամադրվել անկանխիկ, սակայն սահմանված չէ, թե ինչ պետք է ներկայացնի մասնակիցը շահումը անկանխիկ ստանալու համար («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջ):
- Կանոնակարգի 4.1-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում հստակ սահմանել, թե երբ պետք է մասնակցի կողմից մաքրվի «Սուպերշաբթի» խաղադաշտը:
- Կանոնակարգի 11-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշի 4-րդ կետում սահմանված չէ, թե մասնակիցը վճարման պարբերականություն ունեցող շահումների դեպքում, առաջին վճարումը ստանալու համար երբ պետք է դիմի («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջ):
- Կանոնակարգի 7-րդ կետում նշված է, որ չափերը կարող են փոփոխվել` ապահովելով տվյալ խաղարկության փաստացի իրացված տոմսերի արժեքի նվազագույնը 50 տոկոս շահումային ֆոնդի բաշխում մասնակիցների միջև, սակայն նշված դեպքում դա չի կարող լինել, քանի որ այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաև Կանոնակագում, քանի որ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագրի մեջ հստակ նշվում է ֆիքսված 100 000 ՀՀ դրամ շահումի մասին:
- Կանոնակարգում հստակ սահմանված չեն վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը, վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը, վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջ):
2. Հիմք ընդունելով «Վալկան» ՍՊԸ կողմից 07.11.2016թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 14.11.2016թ., 25.11.2016թ. ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով` Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Պահլավունյաց փողոց թիվ 75 հանգստի համալիր վայրում «Վալկան» ՍՊԸ կողմից 07.11.2016թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը մերժել հետևյալ հիմքերով.
- Հայտում և կից ներկայացված «Վալկան» ՍՊԸ խաղատան կազմակերպման և անցկացման կանոնակարգում հայտատուի գործունեության իրականացման վայրը մասում հստակ նշված չէ «Վալկան» ՍՊԸ կողմից վարձակալված տարածքից խաղատան համար նախատեսված մակերեսի չափը, քանի որ ներկայացված ՀՀ կառավարության 18.08.2011թ. թիվ 1229-Ն որոշմամբ սահմանված խաղասրահի մակերեսի, խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության չափանիշների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ «Վալկան» ՍՊԸ կողմից վարձակալած տարածքից խաղատան մակերեսը կազմում է 605 քմ.:
- Ներկայացված ՀՀ կառավարության 18.08.2011թ. թիվ 1229-Ն որոշմամբ սահմանված խաղասրահի մակերեսի, խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության չափանիշների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրում նշված քմ.-ների մեջ կա անհամապատասխանություն:
- Ներկայացված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 4.1-րդ հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրում «Վալկան» ՍՊԸ տնօրենի պաշտոնում նշանակման ամսաթիվը նշված է 15.05.2013թ., սակայն, համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03 Ա 075822 վկայականի թիվ 004 ներդիրի և «Վալկան» ՍՊԸ տնօրենի 17.05.2013թ. հրամանի` Արմեն Սաֆարյանը «Վալկան» ՍՊԸ տնօրեն է 17.05.2013թ.-ից:
- Ներկայացված չէ համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի` պարզ կլինի, որ ՓԼԱՖ պատասխանատուի գործառույթները վերապահված է «Վալկան» ՍՊԸ տնօրենին:
- Ներկայացված Ազատյան Վահանի և «Վալկան» ՍՊԸ մինջև 04.11.2016թ. կնքված գույքի վարձակալության N/01 պայմանագրի ապրանքի հանձնման-ընդունման ակտում որպես ապրանքն ընդունող նշված է «Սենատոր Սպորտ» ՍՊԸ, սակայն, որպես ապրանք ընդունող, ստորագրված է «Վալկան» ՍՊԸ տնօրենի կողմից:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`