Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 20.12.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

20.12.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

20.12.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Վալկան» ՍՊԸ կողմից 02.12.2016թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 07.12.2016թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով` «Վալկան» ՍՊԸ կողմից 02.12.2016թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Պահլավունյաց փողոց թիվ 75 հանգստի համալիր (605.0 քառ. մետր) վայրում 01.01.2017թ.-ից տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 07.12.2016թ. ներկայացված թիվ 197 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 07.12.2016թ. ներկայացված «Սուպերշաբթի» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի 4.1.2 ենթակետում և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում անհրաժեշտ է նշել, որ մասնակիցը կարող է գրանցումից հետո մինչև ակնթարթային պարբերականություն ունեցող շահումների վճարման վերջնաժամկետի ավարտը ցանկացած ժամկետում ներկայանալ և ստանալ բաց թողնված շաբաթների շահումները, այլ ոչ թե մինչև ակնթարթային շահումների վճարման վերջնաժամկետի ավարտը:
- Կանոնակարգի 11-րդ կետի և տոմսի աշխատանքային նմուշի 4-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունների միջև առկա են հակասություններ պարբերականություն ունեցող շահումների վճարման վերջնաժամկետների հետ:
- Կանոնակարգի 13.2 կետի 1-ին ենթակետում ավելացնել դրույթ, համաձայն որի ֆորս մաժորային` կազմակերպչից անկախ իրավիճակներում, խաղի տեղափոխման մասին տեղեկացվի նաև լիազոր մարմնին:
- Կանոնակարգի 14.2 ենթակետ 2-րդ կետում «ամենամսյա» բառը անհրաժեշտ է փոխարինել «ամենշաբաթյա» բառով:
- Տոմսի աշխատանքային նմուշում նշված չէ խաղարկության կայացման օրը (Կանոնակարգում հստակ սահմանված է խաղարկության կայացման օրը):
- Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում գործունեության իրականացման վայրերը, շահումների վճարման վայրերը հստակ սահմանված չեն (նշված է նաև «.... այլ իրացման կետերից» արտահայտությունը):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 367

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`