Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 24.02.2017թ. կայացած նիստի

24.02.2017

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

1. Հիմք ընդունելով «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ կողմից 22.12.2016թ. ներկայացված գրությունը և կից փաստաթղթերը, ի լրումն 10.02.2017թ. գրությամբ ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` մերժել «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ կողմից 10.02.2017թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգը ներկայացված է մեկ օրինակից, թելակարված չէ («Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս, ««Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի «թ» ենթակետ):
- Կանոնակարգի տիտղոսաթերթի վրա նշված չէ «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ միակ մասնակցի կողմից դրա հաստատման օրը:
- Ներկայացված տվյալներ շահումով խաղերի մասին Ձև 4-ում առկա է «Էլեկտրոնային պտուտակախաղ» խաղային սարքավորում, սակայն Կանոնակարգում բացակայում է «Էլեկտրոնային պտուտակախաղ» խաղի անցկացման կարգը («Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետ):
- Կանոնակարգով ներկայացված մեքենայացված խաղային սարքավորումների քանակը չի համապատասխանում տվյալներ շահումով խաղերի մասին Ձև 4-ով ներկայացված մեքենայացված խաղային սարքավորումների քանակին (Ձև 4-ում թվով 19 խաղային սարքավորումների տվյալներ կրկնվում են` 105-118, 121-125 տողեր):
- Տվյալներ շահումով խաղերի մասին Ձև 4-ում`
• FV 680 CF մոդելի, 94262 և 107930 սերիական համարներով խաղային սարքավորումների (AM 15 004607 ապրանքի ծագման հավաստագիր)` «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ կողմից օգտագործման կամ տիրապետման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ներկայացված չէ:
• 136-142 տողերում լրացված են խաղային սարքավորումների վերաբերյալ թվով 3 տվյալներ (««Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի «զ» ենթակետ):
• 143-168 տողերում, «մոդել» և «ծածկագիր» սյուներում նշված են թվով 26 խաղային սարքավորումների մոդելները:
- Ա/Ձ Յ. Առուստամովի և «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ միջև 21.11.2016թ. կնքված գույքի վարձակալության պայմանագրին կից հավելվածում և Տվյալներ շահումով խաղերի մասին Ձև 4-ում (148, 166 տողեր) թվով 2 հատ խաղային սարքավորումների սերիական համարները (340231, 9889) չեն համապատասխանում AM 15 004607 ապրանքի ծագման հավաստագրում նշված սերիական համարներին:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 15.02.2017թ. թիվ 032 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 15.02.2017թ. ներկայացված «Մեծ տոմս, մեծ հաջողություն» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) համաձայնությւոն տալ վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետի 4.1.2 ենթակետում առկա են անհամապատասխանություններ և հակասություններ «Մանի» խաղադաշտի «Հաջողակ թիվ» խաղավանդակի պարունակության և «Մանի» խաղադաշտի շահման կարգի միջև:
- Տոմսի աշխատանքային նմուշի «Ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 1-ին կետի 2-րդ ենթակետում առկա են անհամապատասխանություններ և հակասություններ «Մանի» խաղադաշտի «Հաջողակ թիվ» խաղավանդակի պարունակության և «Մանի» խաղադաշտի շահման կարգի միջև:
- Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետի 4.1.2 ենթակետի 3-րդ պարբերությունում նշված «Հաջողակ թիվ» խաղավանդակի պարունակությունը չի համապատասխանում «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 10-րդ կետում «Հաջողակ թիվ» խաղավանդակի պարունակությանը:
- Կանոնակարգի «Վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը» 8-րդ կետում նշվում է, որ խաղարկությունը կանցկացվի տարեկան մեկ անգամ` հուլիսի 27-ին, սական տոմսի աշխատանքային նմուշում վիճակախաղի 1-ին խաղարկության ամսաթիվ է նշված 2018թ. հուլիսի 27-ը:

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Էլ. փոստ`