Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարիքների համար՝ Մ-14, Մ-4 Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Կմ31+650-Կմ31+850 փլուզված հատվածում գաբիոնային հենապատի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով «ՏԿՆ-ԲԸԱՇՁԲ-2017/1Հ» ծածկագրով անցկացվող բաց ընթացակարգի հայտարարություն և հրավեր:

17.03.2017

Տիպ` Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է բաց ընթացակարգի հանձնաժողովի
2017 թվականի մարտի 17-ի թիվ որոշմամբ և հրապարակվում է
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն

Բաց ընթացակարգի ծածկագիրը` ՏԿՆ-ԲԸԱՇՁԲ-2017/1Հ

Պատվիրատուն` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը գտնվում է ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեում հայտարարում է բաց ընթացակարգ։

Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր) :
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի բաց ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 40-րդ օրը ժամը 16։00-ն Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար ։
Գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում, հայտերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև ռուսերեն և /կամ/ անգլերեն լեզուներով։
Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում: Պատվիրատուն ապահովում է ռուսերենով կամ անգլերենով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Բաց ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 41-րդ օրվա ժամը 15:00-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով, ապրիլի 27 -ին ժամը 15:00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների (ինչպես նաև այլ պահանջների մասով)` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Արտակ Մկրտչյանին։
Հեռախոս` 010 59 00 46
Էլ.փոստ` artak.mkrtchyan@mtcit.am

Պատվիրատու` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն






























Հաստատված է
ՏԿՆ--ԲԸԱՇՁԲ-2017/1Հ ծածկագրով
բաց ընթացակարգի հանձնաժողովի
2017 թ. մարտի 17-ի թիվ 1որոշմամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` Մ-14, Մ-4 ՇՈՐԺԱ-ՎԱՐԴԵՆԻՍ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 31+650-ԿՄ31+850 ՓԼՈՒԶՎԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳԱԲԻՈՆԱՅԻՆ ՀԵՆԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ

Հարգելի մասնակից
- նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
Միաժամանակ խնդրում ենք գնման առարկան զննել վերջինիս գտնվելու վայրում, ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ, որոնք վերաբերում են հայտի նախապատրաստմանը և պայմանագրի կնքմանը :
- հայտերը ներբեռնելիս և ներկայացնելիս պետք է առաջնորդվել Համակարգում (www.armeps.am կայքում (կայքի վերևի ձախ անկյունում)) տեղադրված ժամացույցով,
- հայտ կազմելիս անհրաժեշտ է ուշադրությամբ ծանոթանալ www.armeps.am կայքի «Նորություններ» և «Հաճախ տրվող հարցեր» բաժիններում պարբերաբար տեղադրվող և թարմացվող նյութերին,
- եթե ընթացակարգը չափաբաժիններով է, ապա առաջին քայլով պետք է Համակարգի (www.armeps.am) կայքի «Հայտ» դաշտում նախապես նշել այն չափաբաժինը կամ չափաբաժինները, որոնց համար մասնակիցը հայտ է ներկայացնում, որից հետո նոր միայն լրացնել մնացած դաշտերը, այլապես հայտի փաստաթղթերը չեն բացվի գնահատման ժամանակ, վերոգրյալ մասը մանրամասն ներկայացված է www.armeps.am կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում,
- էլեկտրոնային գնումների Armeps համակարգի հետ հարցեր և խնդիրներ առաջանալիս դիմել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ նաև` կենտրոն)` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով (հեռախոս`` (0037410) 28-93-20):






ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` Մ-14, Մ-4 ՇՈՐԺԱ-ՎԱՐԴԵՆԻՍ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 31+650-ԿՄ31+850 ՓԼՈՒԶՎԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳԱԲԻՈՆԱՅԻՆ ՀԵՆԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՍՈՒՅՆ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀՐԱՎԵՐԻ

ՄԱՍ I.

1. Գնման առարկայի բնութագիրը
2. Մասնակցի մասնակցության իրավունքի պահանջները, որակավորման չափանիշները և դրանց գնահատման կարգը
3. Հրավերի պարզաբանումը և հրավերում փոփոխություն կատարելու կարգը
4. Հայտը ներկայացնելու կարգը
5. Հայտի գործողության ժամկետը, հայտերում փոփոխություն կատարելու և դրանք հետ վերցնելու կարգը
6. Հայտի ապահովումը
7. Հայտերի բացումը
8. Հայտերի գնահատումը, համեմատումը և արդյունքների ամփոփումը
9. Պայմանագրի կնքումը
10. Պայմանագրի ապահովումը
11. Ընթացակարգը չկայացած հայտարարելը
12. Գնման գործընթացի հետ կապված գործողությունները և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը


ՄԱՍ II. ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ

1. Ընդհանուր դրույթներ
2. Ընթացակարգի հայտը
3. Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերը
4. Հայտի գնային առաջարկը
5. Հավելվածներ 1-11


Սույն հրավերը տրամադրվում է ի լրումն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (այսուհետև` Պատվիրատու)` կարիքների համար` Մ-14, Մ-4Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ 31+650-31+850 փլուզված հատվածում գաբիոնային հենապատի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով ՏԿՆ-ԲԸԱՇՁԲ-2017/1Հ ծածկագրով անցկացվող բաց ընթացակարգի (այսուհետև` ընթացակարգ) հայտարարության։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետև` Կարգ), ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար Պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում և ռուսերենով կամ անգլերենով սույն հրավերը տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար գանձվող գումարի չափը չի կարող գերազանցել հրավերի թարգմանության, տպագրման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Այս դեպքում Պատվիրատուն ապահովում է հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուի կողմից ռուսերենով կամ անգլերենով տրամադրված հրավերն ունի նույն իրավական ուժը, ինչ որ հայերեն հրավերը: Ռուսերենով կամ անգլերենով հրավերի և հայերեն հրավերի տարբերության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ Մասնակցի: Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեն է` artak.mkrtchyan@mtcit.am

Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 28

Հեռ..` +374 10 59 00 46

Էլ. փոստ`