Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարիքների համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների ձեռքբերման նպատակով «ՏԿՆ-ԲԸԱՇՁԲ-2017/2Ն» ծածկագրով բաց ընթացակարգի հայտարարություն և հրավեր

05.04.2017

Տիպ` Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է բաց ընթացակարգի հանձնաժողովի
2017 թվականի 05.04.2017թ թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն

Բաց ընթացակարգի ծածկագիրը` ՏԿՆ-ԲԸԱՇՁԲ-2017/2Ն

Պատվիրատուն` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը գտնվում է ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեում հայտարարում է բաց ընթացակարգ։
Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել նախագծային աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր):
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի բաց ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` <<40>>-րդ օրը ժամը <<12:00>>-ն։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Բաց ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված «41»-րդ օրվա ժամը «15:00»-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով, 16.05.2017թ -ին ժամը 15:00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների (ինչպես նաև այլ պահանջների մասով)` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Արտակ Մկրտչյանին։
Հեռախոս` 010 59 00 46
Էլ.փոստ` artak.mkrtchyan@mtcit.am

Պատվիրատու` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն






































Հաստատված է
ՏԿՆ-ԲԸԱՇՁԲ-2017/2Ն ծածկագրով
բաց ընթացակարգի հանձնաժողովի
2017 թ. ապրիլի 5-ի թիվ 1 որոշմամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարիքների համար ` Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ202+200-կմ204+400 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ228+000-կմ235+000 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ248+800-կմ248+900 հատվածի հարկադիր քարաթափման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ283+200-կմ284+400 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ289+650-կմ291+450 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ342+400-կմ347+000 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 կմ 14-ում փլուզված ներքին հենապատի վերականգնման աշխատանքների, Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ 35-րդ կիլոմետրում հարկադիր քարաթափման աշխատանքների,Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ149+100 հատվածի վթարված կամուրջի հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ154+500 հատվածի վթարված կամուրջի հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ163-300 հատվածի վթարված կամուրջի հիմնանորոգման աշխատանքների,Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 65+500 (Քուչակ գյուղի հատված) հատվածում կամուրջի վերանորոգման աշխատանքների, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 70+200 հատվածում վթարված ջրատար խողովակների վերականգնման աշխատանքների, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վթարված կամուրջի վերանորոգման աշխատանքների, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի վթարված կամուրջի վերանորոգման աշխատանքների, ՀՀ Սյունիքի մարզիՎերիշեն գյուղի վթարված կամուրջի վերանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների
ձեռքբերման նպատակով հայտարարված բաց ընթացակարգի




Հարգելի մասնակից
- նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
Միաժամանակ խնդրում ենք գնման առարկան զննել վերջինիս գտնվելու վայրում, ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ, որոնք վերաբերում են հայտի նախապատրաստմանը և պայմանագրի կնքմանը:
- հայտերը ներբեռնելիս և ներկայացնելիս պետք է առաջնորդվել Համակարգում (www.armeps.am կայքում (կայքի վերևի ձախ անկյունում)) տեղադրված ժամացույցով,
- հայտ կազմելիս անհրաժեշտ է ուշադրությամբ ծանոթանալ www.armeps.am կայքի «Նորություններ» և «Հաճախ տրվող հարցեր» բաժիններում պարբերաբար տեղադրվող և թարմացվող նյութերին,
- եթե ընթացակարգը չափաբաժիններով է, ապա առաջին քայլով պետք է Համակարգի (www.armeps.am) կայքի «Հայտ» դաշտում նախապես նշել այն չափաբաժինը կամ չափաբաժինները, որոնց համար մասնակիցը հայտ է ներկայացնում, որից հետո նոր միայն լրացնել մնացած դաշտերը, այլապես հայտի փաստաթղթերը չեն բացվի գնահատման ժամանակ, վերոգրյալ մասը մանրամասն ներկայացված է www.armeps.am կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում,
- էլեկտրոնային գնումների Armeps համակարգի հետ հարցեր և խնդիրներ առաջանալիս դիմել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ նաև` կենտրոն)` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով (հեռախոս`` (0037410) 28-93-20):

































ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարիքների համար ` Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ202+200-կմ204+400 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ228+000-կմ235+000 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ248+800-կմ248+900 հատվածի հարկադիր քարաթափման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ283+200-կմ284+400 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ289+650-կմ291+450 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ342+400-կմ347+000 հատվածի միջին նորոգման աշխատանքների, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 կմ 14-ում փլուզված ներքին հենապատի վերականգնման աշխատանքների, Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ 35-րդ կիլոմետրում հարկադիր քարաթափման աշխատանքների,Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ149+100 հատվածի վթարված կամուրջի հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ154+500 հատվածի վթարված կամուրջի հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Կմ163-300 հատվածի վթարված կամուրջի հիմնանորոգման աշխատանքների,Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 65+500 (Քուչակ գյուղի հատված) հատվածում կամուրջի վերանորոգման աշխատանքների, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 70+200 հատվածում վթարված ջրատար խողովակների վերականգնման աշխատանքների, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վթարված կամուրջի վերանորոգման աշխատանքների, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի վթարված կամուրջի վերանորոգման աշխատանքների, ՀՀ Սյունիքի մարզիՎերիշեն գյուղի վթարված կամուրջի վերանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների
ձեռքբերման նպատակով հայտարարված սույն բաց ընթացակարգի
հրավերի




ՄԱՍ I.

1. Գնման առարկայի բնութագիրը
2. Մասնակցի մասնակցության իրավունքի պահանջները, որակավորման չափանիշները և դրանց գնահատման կարգը
3. Հրավերի պարզաբանումը և հրավերում փոփոխություն կատարելու կարգը
4. Հայտը ներկայացնելու կարգը
5. Հայտի գործողության ժամկետը, հայտերում փոփոխություն կատարելու և դրանք հետ վերցնելու կարգը
6. Հայտի ապահովումը
7. Հայտերի բացումը
8. Հայտերի գնահատումը, համեմատումը և արդյունքների ամփոփումը
9. Պայմանագրի կնքումը
10. Պայմանագրի ապահովումը
11. Ընթացակարգը չկայացած հայտարարելը
12. Գնման գործընթացի հետ կապված գործողությունները և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը


ՄԱՍ II. ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ

1. Ընդհանուր դրույթներ
2. Ընթացակարգի հայտը
3. Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերը
4. Հայտի գնային առաջարկը
5. Հավելվածներ 1-11


Սույն հրավերը տրամադրվում է ի լրումն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (այսուհետև` Պատվիրատու)` կարիքների համար` նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների ձեռքբերման նպատակով ՏԿՆ-ԲԸԱՇՁԲ-2017/2Ն ծածկագրով անցկացվող բաց ընթացակարգի (այսուհետև` ընթացակարգ) հայտարարության։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետև` Կարգ), ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեն է` artak.mkrtchyan@mtcit.am

Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 28

Հեռ..` +374 10 59 00 46

Էլ. փոստ`