Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 11.05.2018թ. կայացած նիստի եզրակացության վերաբերյալ

14.05.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված «Դրախտ», «Կողոպուտ», «Կայի Գիրքը», «Զարդեր», «Հնդկաստանի Աստվածներ», «Օվկիանոսի տիրակալը», «Բացիր 2 միլիոն», «Եղբայր Օլիվեր», «Երեք ցանկություն», «Դինգի դինաստիան», «Բացիր և հաղթիր», «Բևեռային աղվես», «Շնաձուկ», «Լեռնագնացը», «Ռամզես II», «Խաղաքարտերի արքան», «Շքեղ կյանք», «Թագավորական գանձեր», «Կոլոմբոս», «Մարկո Պոլո», «Սուպեր ցատկողը», «Ոսկի փնտրողը», «Բզեզների մանիա» վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերը (այսուհետ՝ Կանոնակարգեր) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգերի «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետը և տոմսի աշխատանքային նմուշները պարունակում են կրկնապատկման փուլի տարբեր նկարագրություններ, այն է՝ մի դեպքում շահումի կրկնապատկումը որոշվում է խաղաքարտերի գույնի ճիշտ գուշակման, իսկ մյուս դեպքում՝ ելնելով ընտրված խաղաթղթերի միավորային արժեքի մեծությունից: Ստացվում է, որ Կանոնակարգերը չեն պարունակում վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը, իսկ տոմսերի աշխատանքային նմուշները շահումը որոշելու կարգը, ինչը հակասում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համապատասխանաբար «գ» և «ե» կետերին:
- Կանոնակարգերի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 7-րդ կետում նկարագրված շահումի կրկնապատկման խաղադաշտերի նկարագրությունները չեն համապատասխանում «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետում տրված նկարագրություններին:
- «Հնդկաստանի Աստվածներ», «Օվկիանոսի տիրակալը», «Եղբայր Օլիվեր», «Շնաձուկ», «Բևեռային Աղվես» և «Դինգի դինաստիան» վիճակախաղերի Կանոնակարգերի «Շահումների բաշխումը ըստ շահումների տեսակների և չափի» 9-րդ կետերում և տոմսերի աշխատանքային նմուշներում շահումների նվազագույն չափը չի համապատասխանում շահումների վճարման աղյուսակով սահմանված շահումների նվազագույն չափերին (շահման գործակցի և տոմսի գնի արտադրյալ):
- «Զարդեր», «Դինգի դինաստիան», «Լեռնագնացը», «Բևեռային աղվես» և «Կայի գիրքը» վիճակախաղերի Կանոնակարգերի «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետի համաձայն՝ շահումների վճարման աղյուսակի վերջին տողում արտացոլված պատկերների համակցություններով պայմանավորված, շահումը լինում է վիճակախաղի տոմս (տոմսեր), սակայն բերված օրինակներում շահումները նշված են դրամային արտահայտությամբ, ինչը նույնապես նշվում է տոմսերի աշխատանքային նմուշներում:
- «Դինգի դինաստիան» վիճակախաղի Կանոնակարգի «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետի և տոմսի աշխատանքային նմուշի վիճակախաղի ակնթարթային մասով շահման 2-րդ օրինակի հաշվարկը չի համապատասխանում շահումների վճարման աղյուսակում տվյալ համակցության համար սահմանված շահման գործակցին:
- «Դրախտ» վիճակախաղի Կանոնակարգի «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետում և տոմսի աշխատանքային նմուշում շահումների վճարման աղյուսակում նույն պատկերով (K) համակցությունների համար սահմանված են տարբեր շահման գործակիցներ:
«Կոլոմբոս» վիճակախաղի Կանոնակարգում՝
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 կետում և տոմսի աշխատանքային նմուշում պատկերների գրավոր նկարագրերն ամբողջական չեն:
- «Շահումների բաշխումը ըստ շահումների տեսակների և չափի» 9-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշում շահումների նվազագույն չափը չի համապատասխանում շահումների վճարման աղյուսակով սահմանված շահումների նվազագույն չափերին (շահման գործակցի և տոմսի գնի արտադրյալ):
2. Հիմք ընդունելով «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված «Կլասիկ Քենո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետի նկարագրության համաձայն՝ տոմսը իրենից ներկայացնում է 1-80 թվերով համարակալած վանդակներից բաղկացած խաղադաշտ, որոնցից մասնակիցը իրավանք ունի ընտրել մինչև 10 համարակալված վանդակ: Տոմսը ակնթարթային մասում շահում է, եթե անցկացվող խաղարկության արդյունքում գրանցվում են դուրս եկած 20 համարների և մասնակցի կողմից ընտրված թվերի համընկնումներ, իսկ շահման չափը որոշվում է տվյալ համընկնման համար նախատեսված շահման գործակցի և տոմսի գնի արտադրյալով, այսինքն՝ շահողը որոշվում է սարքում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով, ինչը համապատասխանում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված մեքենայացված խաղին տրված նկարագրությանը՝ «մեքենայացված խաղ՝ ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ»: Ուստի նշյալ խաղը հանդիսանում է շահումով խաղ:
- Կանոնակարգի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 7-րդ կետում և «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետում առկա են հակասություններ տոմսի խաղադաշտերի և ակնթարթային մասի կազմակերպման և շահումը որոշելու կարգի նկարագրությունների միջև:
3. Հիմք ընդունելով «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված «Թզուկ», «Շամպայն», «Սմիթի կյանքը», «Նախագահ», «Ացտեկների ոսկին», «Կղզի», «Ծովահեն» վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերին (այսուհետ՝ Կանոնակարգեր) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
«Թզուկ» «Սմիթի կյանքը», «Նախագահ», «Կղզի» և «Ծովահեն» վիճակախաղերի Կանոնակարգերում՝
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետում և տոմսերի աշխատանքային նմուշներում շահումների վճարման աղյուսակի վերջին տողում արտացոլված պատկերների համակցություններով պայմանավորված շահումը լինում է վիճակախաղի տոմս (տոմսեր), սակայն բերված օրինակներում շահումի չափը նշված է դրամային արտահայտությամբ:
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետի շահումի կրկնապատկման փուլի նկարագրության և տոմսի աշխատանքային նմուշի այն դրույթը, ըստ որի՝ մոնիտորին կարող է բացվել խաղաքարտերից մեկը չի համապատասխանում կրկնապատկման փուլի նկարագրությանը:
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետում և տոմսի աշխատանքային նմուշում շահումի կրկնապատկման փուլի նկարագրության մեջ սահմանված չէ խաղաթղթերի միավորային արժեքների չափը:
«Շամպայն» վիճակախաղի Կանոնակարգում՝
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետի շահումի կրկնապատկման փուլի նկարագրության այն դրույթը, որ մոնիտորին կարող է բացվել խաղաքարտերից մեկը չի համապատասխանում կրկնապատկման փուլի նկարագրությանը:
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետի շահումի կրկնապատկման փուլի նկարագրության մեջ սահմանված չէ խաղաթղթերի միավորային արժեքների չափը:
- «Շահումների բաշխումը ըստ շահումների տեսակների և չափի» 9-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշում շահումների նվազագույն չափը չի համապատասխանում շահումների վճարման աղյուսակով սահմանված շահումների նվազագույն չափերին (շահման գործակցի և տոմսի գնի արտադրյալ):
«Ացտեկների ոսկին» վիճակախաղի Կանոնակարգում՝
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետի շահումի կրկնապատկման փուլի նկարագրության և տոմսի աշխատանքային նմուշի այն դրույթը, ըստ որի մոնիտորին կարող է բացվել խաղաքարտերից մեկը չի համապատասխանում կրկնապատկման փուլի նկարագրությանը:
- «Վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 5.1 ենթակետում և տոմսի աշխատանքային նմուշում շահումի կրկնապատկման փուլի նկարագրության մեջ սահմանված չեն խաղաթղթերի միավորային արժեքների չափը:
4. Հիմք ընդունելով ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 27.04.2018թ. ներկայացված «Բանանները դեպի Բահամներ», «Դելֆիններ», «Խենթ Որսորդ», «Եգիպտական Աստվածներ», «Հաջողակ Տղամարդիկ», «Հաջողակ Կանայք», «Թարմ Կոկտեյլ», «Գնդակներ», «Ավտոտնակ» վիճակախաղերի կանոնակարգերին տալ համաձայնություն:
Միաժամանակ առաջարկում ենք վիճակախաղերի անվանումներում ճշգրտել անգլերեն թարգմանությունները:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`