Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 29.05.2018թ. կայացած նիստի եզրակացություն

30.05.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 29.05.2018թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 16.05.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 16.05.2018թ. ներկայացված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի լրացման 1-ին կետով «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարվող լրացմամբ կազմակերպիչը առաջարկում է ինտերնետով խաղադրույքներ կատարել www.vivarobet.am և/կամ www.duxov.am կայքերի միջոցով, ինչի կիրառման արդյունքում կարող են խախտվել մասնակիցների իրավունքները և օրինական շահերը. քանի որ պարզ չէ, թե ինչ տեղեկատվություն է պարունակելու ավելացվող www.duxov.am կայքը («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ):
- Կանոնակարգի լրացմամբ առաջարկվում է Կանոնակարգը լրացնել «Այլ խաղադրույքներ» նոր 2.3.21 ենթակետով, համաձայն որի՝ կարող են խաղադրույքներ ընդունվել նաև Կանոնակարգով չնախատեսված այլ իրադարձությունների կապակցությամբ, ինչը հակասում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետով (վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան) և 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով (վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվի` վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը) սահմանված պահանջներին:
- Անհրաժեշտ է Կանոնակարգի լրացման վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ նախատեսվում է Կանոնակարգում կատարել մի շարք լրացումներ:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11800365

Էլ. փոստ`