Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 14.06.2018թ. կայացած նիստի

15.06.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 14.06.2018թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Վիվառո Գրուպ» ՍՊԸ կողմից 18.05.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Վիվառո Գրուպ» ՍՊԸ կողմից 18.05.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման մեջ նշվում է, որ «Թարս Բլոտ»-ը խաղում են 24 խաղաթղթերով՝ 9-ից մինչև տուզ, սակայն, ըստ նշված հաղթաթղթային և ոչ հաղթաթղթային կարգերի, ստացվում է, որ նշյալ խաղում խաղաթղթերի քանակը կազմում է 32:
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Թարս Բլոտ» խաղի նկարագրության մեջ նշված չեն խաղաթղթերի և հաղթաթղթերի արժեքները, որոնք հիմք են հանդիսանալու խաղի մասնակիցների միավորների հաշվարկի համար:
Կանոնակարգի լրացման վերջաբանում «լրացումները» բառը փոխարինել «լրացումը» բառով, քանի որ նախատեսվում է կատարել միայն մեկ լրացում:
2. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 06.06.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 06.06.2018թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշված «Կանոնակարգի երրորդ նախադասությունը» արտահայտությունը և «նախադասությամբ» բառը փոխարինել համապատասխանաբար՝ «Կանոնակարգի երրորդ նախադասության արտահայությունը» արտահայտությամբ և «արտահայտությամբ» բառով:
- Կանոնակարգի փոփոխության վերջում ավելացնել դրույթ, որի համաձայն սույն փոփոխությունը հանդիսանալու է վերոնշյալ կանոնակարգի բաղկացուցիչ մասը:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11 80368

Էլ. փոստ`