Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 04.07.2018թ. կայացած նիստի

06.07.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող
հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 04.07.2018թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 20.06.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 20.06.2018թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 1-ին և 3-րդ կետերով «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող լրացումներում անհրաժեշտ է հստակեցնել, թե «Մասնակցի Քարտ»-ը կիրառելի է ինտերնետով խաղադրույք կատարելու դեպքում, թե ոչ, և ինչ ընթացակարգով:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից կողմից 22.06.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 22.06.2018թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`