Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 30.07.2018թ. կայացած նիստի եզրակացություն

30.07.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 30.07.2018թ. կայացած նիստի արձանագրությունից

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 16.07.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 16.07.2018թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունով կատարվող 20 խաղասեղանների քանակի ավելացումն անհրաժեշտ է կատարել նաև «Սենատոր Սպորտ» ՍՊԸ խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում նշված կենդանի խաղերի ընդհանուր քանակում:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ում նշված է AM 13 009561 ապրանքի ծագման հավաստագրի MF 0756 սերիական համարով խաղաթղթային սեղան, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա տվյալների համաձայն, տվյալ խաղասեղանի սերիական համարի փոխարեն 14.07.2017թ. պիտակավորվել է MF 0990 սերիական համարը:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 18.07.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 18.07.2018թ. ներկայացված «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՏՈ+» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգում անհրաժեշտ է հստակեցնել Կազմակերպչի գործունեության իրականացման և շահումների տրամադրման վայրերը, քանի որ Կանոնակարգում որպես գործունեության իրականացման և շահումների տրամադրման վայրեր նշված են՝ «Դիջիսեյլս» ՍՊԸ իրացման կետեր, «Հայ Փոստ» ՓԲԸ մասնաճյուղեր և «Պրես Ստենդ» ՍՊԸ իրացման կետեր անվանումները, ինչը չի համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «ժա» կետերի պահանջներին (Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվեն` հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, շահումները տալու վայրը, ժամկետները:):
- Կանոնակարգին կից ներկայացված տոմսի աշխատանքային նմուշում (այսուհետ՝ Տոմս) անհրաժեշտ է հստակեցնել Կազմակերպչի շահումների վճարման վայրերը, քանի որ Տոմսում որպես շահումների վճարման վայրեր նշված են «Դիջիսեյլս» ՍՊԸ իրացման կետեր, «Հայ Փոստ» ՓԲԸ մասնաճյուղեր և «Պրես Ստենդ» ՍՊԸ իրացման կետեր անվանումները, ինչը չի համապատասխանում Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի պահանջներին (Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի` շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները:):

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 1180368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`