Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 10.09.2018թ. կայացած նիստի

12.09.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող
հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 10.09.2018թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը
. 1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.08.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.08.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.08.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.08.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքով.
1.Կանոնակարգի լրացման 1-ին կետով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Խաղադրույք ընդունելու հիմնական կանոնները» 11-րդ կետում լրացվող դրույթի կիրառման արդյունքում կվտանգվեն Խաղացողների շահերը, քանի որ.
- Նշված չեն բոլոր այն դեպքերը, որոնք հանգեցնում են Խաղացողի և Կազմակերպչի մոտ արտացոլվող տեղեկությունների չհամընկմանը և իրավունք են տալիս Կազմակերպչին հիմք ընդունել այն տեղեկությունները, որոնք ֆիքսվել են իր սերվերի վրա:
- Նշած չէ, թե ինչպես է Կազմակերպչի կողմից ապացուցվելու Խաղացողի կողմից չլիցենզավորված ծրագրերի օգտագործման, ծրագրի սխալ կիրառման, ծրագրային թերությունների, կապի խափանման կամ կապի չթարմացման արդյունքում ի հատ եկած Խաղացողի և Կազմակերպչի մոտ արտացոլվող տեղեկությունների չհամընկման փաստերը: («Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 4-րդ մասի «բ» կետ):

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`