Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 03.10.2018թ. կայացած նիստի եզրակացություն

05.10.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 03.10.2018թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 19.09.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 19.09.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող ««Քրաշ (Crash)» խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները» մասի առաջին պարբերության՝ «Խաղացողներին տրվում է որոշ ժամանակ «Քրաշ (Crash)» խաղում խաղադրույք կատարելու համար» դրույթն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով խաղադրույք կատարելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը:
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետի «Մանուալ ռեժիմում խաղադրույքներ կատարելու կարգը» մասում անհրաժեշտ է հստակ նշել՝ «Ավտո քեշաութ» գործառույթից օգտվելու և խաղի ընթացքում ցանկացած պահի ինքնուրույն «Քեշաութ» անելու հնարավորությունից օգտվելու դեպքում շահումի հաշվարկման կարգը:
- Կանոնակարգի լրացումներից անհրաժեշտ է հանել «Քրաշ (Crash)» խաղում առավելագույն շահման գումարի չափին վերաբերվող դրույթը կամ նախատեսել դրույթ, որում կսահմանվեն խաղադրույքի և շահման գործակցի այնպիսի առավելագույն չափեր, որոնք կհամապատասխանեն Կանոնակարգի լրացումների վերջին պարբերությամբ սահմանված առավելագույն շահման գումարի չափին:
Միաժամանակ առաջարկում ենք «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխել նաև «Քենո» խաղում շահման առավելագույն չափին վերաբերվող սահմանափակման դրույթը:
2. Հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 20.09.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 20.09.2018թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության 3-րդ պարբերության 1-ին կետում նշված խաղային սարքավորումների քանակը (145) չի համապատասխանում Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ում (այսուհետ՝ Ձև 4) առկա խաղային սարքավորումների քանակին (143), քանի որ Ձև 4-ում AM 11 05705 համարի ապրանքի ծագման հավաստագրի թվով երկու խաղային սարքավորումներ՝ թիվ 121730-262853 և թիվ 121790-262864 (տողեր՝ 33-34 և 89-90), նշված են երկու անգամ:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում նշված AM 11 04839 համարի ապրանքի ծագման հավաստագրի 502080-532280 սերիական համարով խաղային սարքավորման մոդելը (FV880A010U) չի համապատասխանում 10.08.2018թ. կնքված գույքի վարձակալության N 07 լրացուցիչ համաձայնագրում (այսուհետ՝ Հայմաձայնագիր) նշված տվյալ խաղային սարքավորման մոդելին (FV880R010U) (Ձև 4-ում՝ տող՝ 26, Համաձայնագրում՝ տող՝ 21):
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում և Համաձայնագրում նշված թիվ 111750-261556 խաղային սարքավորման սերիական համարը չի համապատասխանում AM 11 04839 համարի ապրանքի ծագման հավաստագրում նշված տվյալ խաղային սարքավորման սերիական համարն (111750-261550) (Ձև 4-ում՝ տող 39, Համաձայնագրում՝ տող 34):
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում (տող՝ 52), Համաձայնագրում (տող՝ 47) և ապրանքի հանձնման-ընդունման ակտում (տող՝ 4) նշված խաղային սարքավորման սերիական համարը (082320-598286) չի համապատասխանում AM 13 013139 համարի ապրանքի ծագման հավաստագրում նշված համարին:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Համաձայնագրի 1.3 ենթակետում նշված ապրանքի ծագման հավաստագրերի համարները չեն համապատասխանում Համաձայնագրի 1.2 ենթակետում նշված ապրանքի ծագման հավաստագերի համարներին:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված առուվաճառքի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հավելված 1-ում պայմանագրի ժամկետին վերաբերվող հղումն անհրաժեշտ է համապատասխանեցնել Պայմանագրի կնքման ամսաթվին:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Համաձայնագրի ապրանքի հանձնման-ընդունման ակտում Համաձայնագրի ժամկետին վերաբերվող հղումն անհրաժեշտ է համապատասխանեցնել Համաձայնագրի և ապրանքի հանձնման-ընդունման ակտի կնքման ամսաթվին:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11800368

Էլ. փոստ`