<Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին> áñáßáõÙ
25.12.2018
Պարտավորեցնել պատասխանող Հմայակ Հովհաննիսյանին հրապարակային` գործով ներգրավված երրորդ անձին պատկանող www.hraparak.am և www.nt.am էլ. ինտերնետային կայքէջերում հրապարակային կատարած վիրավորական արտահայտությունների համար հայցվոր Սենիկ Ջուլհակյանից խնդրել ներողություն` ներքոհիշյալ տեքստի բառացի, տառացի բովանդակությամբ.
<Ես` Հմայակ Հովհաննիսյանս հրապարակայնորեն ներողություն եմ հայցում Սենիկ Ջուլհակյանից իմ կողմից www.hraparak.am և www.nt.am էլ. ինտերնետային կայքէջերում հրապարակված` <.......Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Սենիկ Ջուլհակյանը, դառնալով իշխող ուժի ձեռքում իմ և քաղաքագետների միության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիք, իշխանություններից ստացել է իմ սեփականությունը` քաղաքագետների միության տարածքը, որպես ավար խլելու <դաբրո>> վիրավորական արտահայտությունների համար>:
Հմայակ Հովհաննիսյանից հօգուտ Սենիկ Ջուլհակյանի բռնագանձել 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայությունների մատուցման գումար:
Հմայակ Հովհաննիսյանից հօգուտ Սենիկ Ջուլհակյանի բռնագանձել 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ`որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի մաս: