Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 05445553 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

08.09.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.09.2019թ. տրված թիվ ԵԴ/0626/17/19 կատարողական թերթի համաձայն պետք է Ձույնիկ Աշոտի Երիցյանից հօգուտ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի բռնագանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով հաշվարկված համարժեք ՀՀ դրամով բռնագանձել 11.403,64 ԱՄՆ դոլար, որից 9.984,04 ԱՍՆ դոլարը՝ որպես վարկի մնացորդ, 1.135,78 ԱՄՆ դոլարը՝ որպես տոկոսագումարներ, 283,82 ԱՄՆ դոլարը՝ որպես տույժեր, տուգանքներ և 131.200 ՀՀ դրամը՝ որպես վարկի հետստացման համար փորձաքննությունների, գնահատումների և աճուրդների անցկացման համար կատարված վճարներ: Վարկի մայր գումարի չմարված մնացորդի՝ 9.984,04 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել պայմանագրի 6.2 կետով նախատեսված տոկոսներ՝ տարեկան 30 տոկոսադրույքով՝ սկսած 19.09.2018թ.-ից մինչև վարկային պարտավորությունների փաստացի կատարման օրը: 962,92 ԱՄՆ դոլար գումարի չափով ժամկետանց տոկոսագումարի 0.3 տոկոսի չափով տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար՝ սկսած 19.09.2018թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Նախապես վճարված արբիտրաժային վճարի գումարը՝ 84.821,70 ՀՀ դրամի չափով:
Գումարների բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող՝ Շիրակ մարզի, Արթիկ քաղաքի, Տեր-Գաբրիելյան փողոց 16 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Պահանջատերը 05.08.2020թ. թիվ 443-10448 գրությամբ հայտնել է, որ պարպապանի պարտավորության չափը 05.08.2020թ. դրությամբ կազմում է 19.014,69 ԱՄՆ դոլար / 9.232.012,30 ՀՀ դրամ / և 220.021,7 ՀՀ դրամ:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`