Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 11.09.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

11.09.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<Լիցենզավորման մասին> օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 21.08.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 21.08.2020թ. ներկայացված՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ) մերժել հետևյալ հիմքով.
- Ներկայացված Կանոնակարգի փոփոխությունը և լրացումները ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել առանց թելակարման, ինչը հակասում է ՀՀ կառավարության կողմից 29.07.2004թ. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N Ն 1164-Ն որոշման «Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ մասի թ) կետին (շահումով` խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից):
Միաժամանակ նշենք, որ ներկայացված Կանոնակարգի փոփոխությունում և լրացումներում անհրաժեշտ է կատարել ստորև ներկայացված թերությունների շտկում.
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․1 «Զեպպելին» խաղում․
• անհրաժեշտ է հստակեցնել «Ջեքփոթ» մասը (ձևավորման և բաշխման կարգը)։
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․2 «Հայ Լո» խաղում անհրաժեշտ է խաղաքարտերի տեսակները համապատասխանեցնել «Շահումի տարբերակներ» մասի «Ճշգրիտ» տարբերակին, քանի որ այս դեպքում անհասկանալի է, թե խաղաքարտերի տեսակներն այստեղ ինչ դեր կարող են ունենալ։
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․3 «Ականներ» խաղում․
• անհրաժեշտ է նշել արկղերի բացման ժամանակը։
• անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ «մետաղադրամների» մասին է խոսքը։
• անհրաժեշտ է հստակեցնել «Ջեքփոթ» մասը (ձևավորման և բաշխման կարգը)։
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․4 «Զառախաղ» խաղի անցկացման կարգն անհրաժեշտ է հստակեցնել։
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․5 «Պլինկո» խաղում․
• «Խաղի անցկացման կարգ» մասի «Բուրգի բարձրությունը կանոնակարգվում է Խաղացողի կողմից և տատանվում է 8-ից մինչև 16։» և «Շահումի հաշվարկ» մասի «Եթե մասնակցության վճարի չափը սահմանվում է 20 և բուրգում Խաղացողը նշում է 5 վանդակ, ապա տվյալ խաղարկության համար ընդհանուր մասնակցության վճարը կկազմի 5 (5*20=100):» նախադասություններն անհրաժեշտ է հստակեցնել և համապատասխանեցնել։
• Խաղի անցկացման կարգ» մասում նշված «Լրացուցիչ վանդակներ ընտրելու դեպքում մասնակցության վճարի ընդհանուր գումարն ավելանում է։» նախադասությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ մանրամասնելով, թե ինչպես են ընտրվելու լրացուցիչ վանդակները։
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․6 «Երեք խաղաքարտով Բուռա» խաղում․
• անհրաժեշտ է հստակեցնել «Մինչև նոր խաղասեղան ստեղծելը և խաղը սկսելը, խաղացողները ընտրում են խաղի առավելագույն միավորը՝ հետևյալ հասանելի տարբերակներից՝ 1,3,7 կամ 11։» և «Այն Խաղացողը, ով առաջինն է հավաքում 31 միավոր, համարվում է հաղթող։» նախադասությունները համապատասխանեցնել։
• «Համադրություններ» մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է որոշվում հաղթաթուղթը՝ ըստ մաստի, թե ըստ տեսակի։
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․7 «Հինգ խաղաքարտով Բուռա» խաղում․
• «Համադրություններ» մասում անհրաժեշտ է հստակեցնել «Առանց հերթի» և «Հերթով» տարբերակները, դրանցում ընդգրկվելու պայմանները և կարգը։
• «Համադրություններ» մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է որոշվում հաղթաթուղթը՝ ըստ մաստի, թե ըստ տեսակի։
• նշված «Խաղացողները խաղի սկզբում ընտրում են առավելագույն միավորը՝ հետևյալ հասանելի տարբերակներից՝ 1,3,5,7 կամ 11։» և «Հաղթող է համարվում այն Խաղացողը, ով առաջինն է հայտնում 61 միավոր հավաքելու մասին․․․» նախադասություններն անհրաժեշտ է հստակեցնել և համապատասխանեցնել։
• անհրաժեշտ է հստակեցնել, թե խաղի արդյունքում ոչ ոքի գրանցվելու դեպքում, ինչ է կատարվելու խաղում։
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով լրացվող 3․18․9 «Նարդի» խաղում․
• անհրաժեշտ է հստակեցնել «Խաղի անցկացման կարգ» մասի «Երբ խաղը շարունակվում է մինչև մեկ միավոր, ու առավելագույն մասնակցության վճարի չափը գերազանցում է նվազագույն վճարի չափը՝ Խաղացողը կարող է ավելացնել մասնակցության վճար՝ իր քայլից առաջ հայտարարելով «դավե» նախադասությունը։
• անհրաժեշտ է հստակեցնել «Վրացական նարդի» մասի լրացուցիչ քայլ կատարելու պայմանները և կարգը, ինչպես նաև ինչպես է բաշխվելու մասնակցության ավելացված վճարը, կազմակերպիչը դրանից գանձելու է միջնորդավճար, թե՝ ոչ։
2. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 28.08.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 28.08.2020թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) տալ համաձայնություն վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
-Կանոնակարգի լրացման «Նետաձգություն» 2.7.10 ենթակետի «Դեմ առ դեմ մրցակցություն» նետաձգության տեսակի նկարագրությունն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ պարզ չէ՝ «Դեմ առ դեմ մրցակցություն» նետաձգության տեսակը հանդիսանում է նետաձգության առանձին տեսակ, թե հանդիսանում է «Անհատական» նետաձգության տեսակի շարունակությունը:
-Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է ավելացնել դրույթ, որում հստակ կնշվեն պաշտոնական տեղեկատվության այն աղբյուրները, որոնցից տոտալիզատորի մասնակիցները կարող են տեղեկանալ «Նետաձգություն» սպորտաձևի վերաբերյալ տեղեկատվությանը:

Հասցե` ք: Երևան Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800365, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`