Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 30.09.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

30.09.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը
.
1.Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 03.09.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը և կից փաստաթղթերը, 07.09.2020թ., 09.09.2020թ., 15.09.2020թ, 22.09.2020թ. ի լրումն ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով` «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 03.09.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և ք. Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց 20 վայրում տրամադրել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա (ոչ անմիջականորեն (առանց խաղասրահի միջոցով):
2. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (ԻՇԽ-004 լիցենզիա) և «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 22.09.2020թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված համատեղ դիմումը (այսուհետ՝ Դիմում)՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 28.09.2011թ. «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի տրամադրման և դրա ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնելու մասին և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով.
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 28.09.2011թ. «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-004 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել` համաձայն Դիմումի:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368, 091470034

Էլ. փոստ`