Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 19.10.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

19.10.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 24.09.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 24.09.2020թ. ներկայացաված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից կողմից 07.10.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 07.10.2020թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800365, +37499992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`