Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 00810912 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

20.10.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.05.2015թ–ին տրված թիվ ՇԴ3/0719/02/14 կատարողական թերթի հիման վրա անհրաժեշտ է Կամո Սարգսի Մազմանյանից, Գագիկ Ռուբիկի Գասպարյանից, Մհեր Միհրանի Հակոբյանից, Ռաֆիկ Ալբերտի Գևորգյանից և Արմեն Կարապետի Շթոյանից հօգուտ ««Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի համապարտության կարգով բռնագանձել 1.289.430 /մեկ միլիոն երկու հարյուր ութսունինը հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ որպես վարկի պարտք գումար և 25790 /քսանհինգ հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար` բռնագանձումը տարածելով պատասխանողների դրամական միջոցների եւ այլ գույքի վրա:
16.04.2020թ-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունք է մուտքագրվել պահանջատեր <<Արեգակ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի թիվ Գ-038/20 գրությունը, ըստ որի թիվ ՇԴ3/0719/02/14 կատարողական թերթի շրջանակներում պարտավորության չափը կազմում է 644.715 ՀՀ դրամ:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 731529

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`