Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Զորյա Ավետիսի Ավետիսյանի վերաբերյալ թիվ 02101228 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

05.11.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին >> ՀՀ օրենք, 28-րդ հոդված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.01.2017թ. տրված թիվ ՇԴ3/0706/02/16 կատարողական թերթի համաձայն պետք է Սողոմոն Արշակի Առաքելյանից, Անուշավան Շավարշի Գասպարյանից և Զոյրա Ավետիսի Ավետիսյանից հօգուտ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի համապարտության կարգով բռնագանձել 5.284,74 /հինգ հազար երկու հարյուր ութսունչորս/ ԱՄՆ դոլար և 74 ցենտ, որից 4.500 /չորս հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլար վարկի գումար, 383,04 /երեք հարյուր ութսուներեք/ ԱՄՆ դոլար և 4 ցենտին համարժեք ՀՀ դրամ` տոկոսագումար, 401,70/չորս հարյուր մեկ/ ԱՄՆ դոլար և յոթանասուն ցենտին համարժեք ՀՀ դրամ` տույժ, բռնագանձել 50.553,80/հիսուն հազար հինգ հարյուր հիսուներեք ամբողջ ութսուն/ ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ինչպես նաև պարտքի մայր գումարի՝ 4.500 /չորս հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի կարգով տոկոսներ` սկսած 07.06.2016թ-ից մինչև պարտավորության ամբողջական կատարումը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքների:
Սողոմոն Առաքելյանից, Անուշավան Գասպարյանից և Զոյրա Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 07.06.2016 թվականից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը վարկի մնացորդի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով հաշվարկված տոկոսների գոյացած գումարի 2 տոկոսի չափով պետական տուրք:
Համաձայն շարադրվածի՝ համապարտության կարգով պետք է բռնագանձել նաև բռնագանձվող գումարի 5 տոկոսի չափով գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.11.2019թ. տրված թիվ ՇԴ3/0444/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդ համայնքում գտնվող 0.93հա մակերեսով վարելահողից (կադաստրային համար` 08-118-0115-0127, սեփականության վկայական 22082016-08-0016), 2.15հա մակերեսով վարելահողից (կադաստրային համար` 08-118-0109-0003, սեփականության վկայական 22082016-08-0020) և 1.13հա մակերեսով վարելահողից (կադաստրային համար` 08-118-0114-0003, սեփականության վկայական 22082016-08-0019) առանձնացնել պարտապան Զոյրա Ավետիսի Ավետիսյանի 5/16-րդ բաժնեմասերը՝ առանձնացումը կատարելով <<ԱՆԻԿՈՄ>> ՍՊ ընկերության 19.03.2019 թվականի թիվ <<ԱԴ09/17 ՇԱ-75>> փորձագետի եզրակացությանը կից թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածներում՝ գծանշմամբ, բռնագանձումը տարածելով պարտապան Զոյրա Ավետիսի Ավետիսյանի բաժնեմասերի վրա՝ գումարն ուղղելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 02.11.2016 թվականի թիվ ՇԴ3/0706/02/16 օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձվող գումարի կատարմանը: Պատասխանող Զորյա Ավետիսի Ավետիսյանից հօգուտ ընկերության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 180.000 ՀՀ դրամ՝ որպես կատարված փորձաքննության համար վճարված գումար:

Հասցե` ք. Գյումրի, փ. Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 060 713530

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`