Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ <<ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ>> ԵՎ <<ԱՆԱԼԻՏԻԿ>> ՓԲԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

20.11.2020

Տիպ` Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող, բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 224-Ն որոշում

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ <<ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ>> ԵՎ <<ԱՆԱԼԻՏԻԿ>> ՓԲԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նշված թափուր պաշտոններըը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն
2. ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
3. Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (իրավական ակտերի ցանկը տրամադրվում է դիմում լրացնելիս)։
4. կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
Տնօրեների ընտրության լրացուցիչ պայմաններն են`
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
• համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
• ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
• ռուսերենի կամ անգլերենի կամ գերմաներենի կամ ֆրանսերենի իմացություն:

<<Ռադիոակտիվ թափոննեի վնասազերծման>> ՓԲԸ-Ի մրցույթը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբրի 24-ին, ժամը 11:00, Նախարարության շենքում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3):
<<Անալիտիկ>> ՓԲԸ-Ի մրցույթը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբրի 25-ին, ժամը 11:00, Նախարարության շենքում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3):

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Նախարարություն (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (լրացվում է տեղում).
2. մեկ լուսանկար 3X4 չափի.
3. քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (հրաման, տեղեկանք).
4. ինքնակենսագրություն.
5. անձնագիր և/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք),
6. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
7. արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
8. կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
9. տեղեկանք` մշտական բնակության վայրից.
10. հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).
11. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Քաղաքացին ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց պատճենները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ժամը 9.30-ից 13.00-ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3, հեռախոսահամարներ՝ 010-511-355, 010-511-318, էլեկտրոնային փոստի հասցե՝ n.kirakosyan@mta.gov.am):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3

Հեռ..` +37410511355, +37410511318

Վեբ կայք` www.mtad.am

Էլ. փոստ`