Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 20.11.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

20.11.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 04.11.2020թ. թիվ 01/6-3/70091-2020 և 05.11.2020թ. թիվ 01/6-3/70396-2020 միջնորդագրերը՝ համաձայն որոնց «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի պետական տուրքի գծով պարտավորությունը 04.11.2020թ. դրությամբ կազմել է 2.927.375.000 ՀՀ դրամ, իսկ 05.11.2020թ. դրությամբ 2.929.437.500 ՀՀ դրամ, ինչը առաջացրել է «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողության դադարեցման հիմք, ինչպես նաև այն, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի կողմից երկու տարվա ընթացքում թույլ է տրվել լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող ևս մեկ խախտում (ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց արձանագրվել է՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ին 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում) և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ին 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

Հասցե` ք. Երևան ,Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361, 093388397

Էլ. փոստ`