Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

23.11.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունք
<<Հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28 և Քաղ. դատ. օրենսգրքի 95.2 հոդվածներ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.03.2020թ-ին տրված թիվ ԼԴ1/1239/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Սարուխան Արտավազդի Բարխուդարյանից, Դավիթ Վոլոդյայի Ավդոյանից, Արտակ Աշոտի Մատինյանից և Գևորգ Պողոսի Գևորգյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել վարկային պարտավորության ընդհանուր գումարը՝ 1.579.545,20 ՀՀ դրամ, որից հիմնական գումարը կազմում է՝ 1.468.010 ՀՀ դրամ, տոկոսագումարը՝ 102.769,10 ՀՀ դրամ, տույժը՝ 8.766,10 ՀՀ դրամ: Պատասխանողներ՝ Սարուխան Արտավազդի Բարխուդարյանից, Դավիթ Վոլոդյայի Ավդոյանից, Արտակ Աշոտի Մատինյանից և Գևորգ Պողոսի Գևորգյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 31.590,90 ՀՀ դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը: Միաժամանակ, սկսած 02.11.2019թվականից, պայմանագրով սահմանված վարկի փաստացի մնացորդին հաշվարկել տարեկան 24 տոկոս դրույքով տոկոսներ՝ մինչև 11.06.2021 թվականը ներառյալ, պայմանագրով սահմանված 0,13 տոկոս տոկոսի հաշվարկը տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար՝ մինչև ժամկետանց պարտավորության ամբողջական մարման օրը, և այդ գումարները ևս բռնագանձել Պատասխանողներ՝ Սարուխան Արտավազդի Բարխուդարյանից, Դավիթ Վոլոդյայի Ավդոյանից, Արտակ Աշոտի Մատինյանից և Գևորգ Պողոսի Գևորգյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ-ի:
Պարտապաններից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել պարտապան՝ Արտակ Աշոտի Մատինյանին սեփականության իրավունքով պատկանող OPEL VECTRA 2.0I մակնիշի 1994թ. արտադրության 36 AF 980 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:

Հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 11

Հեռ..` 060713539

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`