Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 05976331 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

24.11.2020

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Սերգեյ Հարությունյանի կողմից կայացվել է որոշում թիվ 05976331 կատարողական վարույթով (թիվ ԵԴ/15834/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Գագիկ Շահգելդյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1378068,7 ՀՀ դրամ գումար` որից վարկի գումար` 1269894,3 ՀՀ դրամ (որից վարկի ժամկետանց գումար՝ 298199,3 ՀՀ դրամ), վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 48771,6 ՀՀ դրամ (որից ժամկետանց տոկոս՝ 47706,8 ՀՀ դրամ), ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 2893 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ` 16839,3 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ՝ 39670,5 ՀՀ դրամ, ինչպես նաև` վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ Պայմանագրի 1.1 կետով նախատեսված 10% տոկոսադրույքի հաշվարկը շարունակել 25.05.2019թ մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել քան 11.08.2020թ., ժամկետանց վարկի մնացորդի և հաշվարկված տոկոսների նկատմամբ տույժի հաշվարկը 25.05.2019թ մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.09%-ով՝ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար, Պայմանագրի 4.1 կետով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 25.05.2019թ մինչև վարկի փաստացի մարումը: Բռնագանձել նաև 27561,4 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5%-ի չափով ՀՀ դրամ գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում պարտապանի վերաբերյալ հարուցված են մի շարք կատարողական վարույթներ։ Կատարողական գործողությունների ընթացքում սահմանափակում է կիրառվել պարտապանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված /VAZ21074-110-30 մակնիշի 51SN500 պետ. համարանիշի/ ավտեմեքենայի վրա, որի գտնվելու վայրը հայտնի չէ և որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչպես նաև մուտք է եղել փորձագետի եզրակացությունը, որի արդյունքում պարզվել է, որ պարտապանի գույքը նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով բավարար չէ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտապանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների շրջանակներում պահանջատերերի պահանջները բավարարելու համար։ Վերջինիս պատկանող այլ գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել։) կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-713-472

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`