Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.11.2020

Տիպ` Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի №1721-Ն որոշում




ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության իրավահաջորդը), ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապա¬տասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետով, հայտարարում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի հիման վրա հանրային ծառայու¬թյունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելու վերաբերյալ:
Ընտրվելու նպատակով հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) դիմում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ներկայացնելով վերը նշված հավելվածի 5-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր (այսուհետ՝ դիմում), այդ թվում՝
1) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից տրամադրված՝ վերջինիս նիստերին կազմակերպության մասնակցության վերաբերյալ տեղեկանք,
2) կազմակերպության անդամների աշխատանքային ստաժի վերաբերյալ համապա¬տասխան փաստաթղթեր,
3) առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կողմից տրամադրված՝ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին, լսումներին կազմակերպության մասնակցության և կազմակերպությանը կարծիքի ուղարկված՝ հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի առնչությամբ գրավոր դիրքորոշում ներկայացնելու վերաբերյալ տեղեկանք:
Դիմումներն ընդունվում են առձեռն, փոստային կամ էլեկտրոնային տարբերակով:
Առձեռն դիմումները կարելի է ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00 – 17:30-ը:
Դիմումներն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, 0010,Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 3
Հեռախոսահամարներ՝ +374 (010) 511 171, կայք՝ www.mtad.am, էլ.փոստ՝ mta@mta.gov.am:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010,Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 3

Հեռ..` 010 511 171

Էլ. փոստ`