Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 11-33.2-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

30.11.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 11-33.2-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 11-33.2-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 14:30-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 150 799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 25, 78-79, 85, 93 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 8 կետ 12, հոդված 11 կետ 2, հոդված 15 կետ 1, հոդված 9 կետեր 11, 12, 13, 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
• «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք. հոդված 9 մաս 1, հոդված 10 մաս 1, հոդված 15 մաս 1, հոդված 14 մաս 5, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139000
• «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք. հոդված 13 մաս 1, հոդված 19 մաս 1, հոդված 28 մաս 1, հոդված 38 մաս 1, հոդված 39 մաս 1, հոդված 42, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142602
• «Դեղերի մասին» օրենք. հոդված` 3 մաս 1 կետեր 2, հոդված 16 մաս 3, հոդված 21 մաս 11 կետ 4, հոդված 25 մաս 10, հոդված 28 մաս 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143045
• «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենք. հոդված` 2 մաս 2, 6 մաս 2, 11մաս 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120802
• «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենք. հոդված` 10 մաս 6, հոդված` 11, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120793
• «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենք. հոդվածներ` 31, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120836
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ` հոդված 2 մաս 1 կետ 2, հոդված 4 մաս 2, 20 մաս 1, 26 մաս 2, հոդված 43 մաս 1, հոդված 44 մաս 2, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ` 30, 47, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
• «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք. հոդված 7, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829
• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք, հոդված 9 մաս 1, 25.1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144767
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 10, 16, 23, 36, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
• ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ` 34, 59, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146260
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
•«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• « Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1504, 1505):

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`